HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հարկային արտոնություն՝ ՀՀ նախագահի գխավոր խորհրդականին փոխկապակցված ընկերությանը

Կառավարությունը 2015թ. նոյեմբերի 5-ին որոշում էր կայացրել  «ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» ՍՊԸ-ին՝ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով տրված արտնությունը հետաձգել մինչ 2016 թվականի հուլիսի 31։

Երեկ ՀՀ կառավարությունը այս ընկերության մասով երկու որոշում կայացրեց, մասնավորապես. ընկերությանը՝ 2015թ նոյեմբերի 5-ինտրված արտնությունը հետաձգելով մինչ 2017 թվականիմարտի 31-ը։

Այս ընկերության համար նախորդ որոշմամբ սահմանված ԱԱՀ-ն կազմել է  1.337.650.000ՀՀ դրամ, որը նոր որոշմամբ փոփոխության է ենթարկվել՝ սահմանվելով 1 397 650 000 դրամ։

Բացի այդ արտոնությունը, «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին թույլատրել են օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Համաձայն կառավարության հայտարարության՝ այս ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ, որի համար ընկերությունը ծրագրում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից մոտ 1.337 մլրդ ՀՀ դրամը  կուղղվի սարքավորումներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 2.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանք (2016թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ երկրներ:

ՀՀ կառավարությունը պարբերաբար արտոնություններ է տվել այս ընկերությանը։ Մասնավորապես՝ 2014 թվականի մայիսի 29-ին կառավարությունը որոշում է կայացրել՝ «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող` ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի մայիսի 26-ը:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերությունը 2014 թվականին հիմնադրել են ՀՀ նախագահի գխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն ու նրա եղբայր Աբել Ղարիբյանը։ Այժմ ընկերության բաժնետերերն են ԱբելՂարիբյանը (20 %), Արա Ղարիբյանը (13 %), Մարկոս Ղարիբյանը (27%) և Արմենակ Սանդոյանը (40 %)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter