HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավթյանը կարծում է` վարչապետի հրաժարականը սահմանդրական փոփոխության, իսկ Սեդրակյանը` տնտեսական ցածր ցուցանիշի արդյունք է

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն ասում է, որ երեկ նախագահի` ՀՀԿ խորհրդի նիստին հնչեցած նախագահի ելույթում հստակ արձանագրվել է՝ անցած տարի հանրաքվեի միջոցով ընդունված սահմանադրական փոփոխություններն արդեն իսկ ենթադրում էին այնպիսի արմատական փոփխություններ, որոնց ականատեսը լինում ենք:

«Այն, ինչ մենք ակնկալում ենք սահմանադրական փոփոխություններից, քաղաքական, տնտեսական ազատություններն են, ժողովրդի բարեկեցությունը, տնտեսական այնպիսի բարեփոխումներն են, որոնց դրական ազեդեցությունը յուրաքանչյուր քաղաքացի իր վրա պետք է զգա: Ամենևին չեմ կարծում, որ վարչապետի հրաժարականը կամ այն, ինչը պետք է առաջիկայում տեղի ունենա, չսպասված փոփոխություններ են»,-նշում է Դավթյանը:

Դավթյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը տնտեսական, քաղաքական փոփոխությունների ալիքի սիմվոլ է տեսնում Կարեն Կարապետյանին: Պատգամավորը ևս լավատես և իրատես է, որ այն ակնկալիքները, ինչ մենք ունենք, ի վերջո, կտեսնենք կատարված:

Կարեն Կարապետյանի՝ կառավարությունը գլխավորելու որոշումը, Դավթյանը համարում է գերհամարձակ, հավասարկշռված և ճիշտ գնահատող մարդու քայլ:

Ի տարբերություն ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի` «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է՝ Հովիկ Աբրահամայնի հրաժարականը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջին ամիսներին տնտեսական աճի վերաբերյալ հստակ ցուցանիշներ հնչեցին, որոնք ապացուցեցին տնտեսական ցուցանիշների նվազում:

«Վարչապետի հրաժարականի որոշումում, ինձ թվում է, գործեցին  ներքին հոսանքներ, որոնցից է աճող սոցիալական ընդվզումը, որն արտահայտվեց բավականին ռադիկալ միջոցառումներով: Սրա մասին չպետք է մոռանալ, քանի որ երբ մենք խոսում ենք հրաժարականների մասին, կարծես մոռանում ենք վերջին իրադարձությունները, այս պարագայում` այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան ապրիլից մինչ հուլիս  և՛ ԼՂՀ-ում, և՛ Հայաստանում»,-նշում է Սեդրակյանը:

Կուսակցության փոխնախագահի ենթադրություններով՝ երկրում հասունացած սոցիալական դժգոհության համար պետք էր գտնել որոշակի «պահապան շերտ», որպեսզի հասարակությունը բացահայտ հիասթափությունից անցներ ժամանակավոր «սպասման գոտի», և այդ «սպասման գոտին» կարող էր բերել միայն կառավարության փոփոխությունը: Եվ նոր ստեղծված կառավարության առաջնային քայլերից է համարում մինչ խորհրդարանական ընտրությունները հասարակական դժգոհությունը, հասարակական սպասման վերածելը, այսինքն՝ մարդիկ ոչ թե դժգոհեն, այլ սպասեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter