HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում: Ստորև կարող եք ծանոթանալ Կարեն Կարապետյանի կենսագրական տվյալներին` ըստ կառավարության պաշտոնական կայքի.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 
1963թ., 14 օգոստոսի, ք.Ստեփանակերտ

Կրթություն
1980-1985թթ. -Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ 

Աշխատանքային գործունեություն
1985-1996թթ. – աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում
1996-1998թթ.-«Հայէներգո» ՊՁ-ում՝ գլխավոր տնօրենի տեղակալ
1998-2001թթ. -«Հայէներգո» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրեն
2001թ. -նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
2001-2010թթ.- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն
2009թ.- ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ
2010-2011թթ.- Երևանի քաղաքապետ
2011-2016թթ.- «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ
2012-2016թթ. - «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ 
2016թ. սեպտեմբերի 13-ից՝ ՀՀ վարչապետ

Այլ տվյալներ
1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ: 2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մեկնաբանություններ (2)

Ռ_Կ
Շնորհավորում ենք և ցանկանում ենք արգասաբեր աշխատանք, ի նպաստ մեր ժողովրդի և մեր պետականության:
Anna
I like him, he looks more like an actor than a politician, I hope he will bring in the country a moderate and balanced lifestyle, without too much wealth, but also without poverty.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter