HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զորակցության ցույց՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին և քաղբանտարկյալներին

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին ընդառաջ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ-ի շենքի դիմաց՝ զորակցություն  հայտնելով «Սասնա ծռեր» խմբի առաջադրած պահանջներին` դատապարտելով խմբի անդամների հանդեպ իրականացվող բռնաճնշումները, պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր «խղճի» բանտարկյալներին ևդադարեցնել նրանց նկատմամբ գործադրվող քրեական հետապնդումը:

ԱԺ-ի մուտքի մոտ հավաքվածներին պատգամավորներից միացել էր միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանը։ Փոստանջյանի կարծիքով այսօր` աշնանային նստաշրջանին ընդառաջ, խորհրդարանի անդամները պետք է արձագանքեն երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին, քանի որ դեռևս հուլիսյան դեպքերի ժամանակ ԱԺ-ն արտահերթ նիստ չգումարվեց՝ հասկանալու համար երկրում տեղի ունեցող իրադարձությունները։

Անդրադառնալով ԱԺ-ում անկախության 25-ամյակին ընդառաջ ներկայացվելիք համաներման փաստաթղթին` պատգամավորն ընդգծում է՝ այն պետք է լինի լայնածավալ, քանի որ հանրապետության բանտերը լցված են բանտարկյալներով:

«Այդ փաստաթուղթը պետք է ներառի քաղաքական հայացքների համար բանտարկված բոլոր անձանց անվանումները, պետք է տարածվի և՜ Շանթ Հարությունյանի, և՜ «Սասնա ծռեր»-ի, և՜ Վոլոդյա Ավետիսյանի և՜ թե Գևորգ Սաֆարյանի վրա։ Բավ է բանտախցերում ունենանք քաղաքական հայացքներով քաղաքացիներ»,- նշում է պատգամավորը։

Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը, անդրադառանալով հաճախ բարձրաձայնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, ասում է՝ ռեալ դաշտում բռնաճնշումներ կարող են չիրականանալ, տեսանելի չլինել, սակայն երբ մարդիկ գամված են անկողնուն և բժշկական անձնակազմը հիվանդաներին թողնում է ՔԿՀ-ում և հեռանում, այդ ժամանակ խմբի անդամների մոտ անմիխիթար վիճակ է առաջանում:

Հարություն Բաղդասարյան

«Չեմ կարող ասել, որ պաշտպաններիս նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական գործողություններ են կատարվել։ Հարցն այլ դաշտում է, երբ գործով պաշտպանները երբեմն թմբկահարում են, որ մարդու իրավունքներն որոշակի առումով ոտնահարավում են, քանի որ նրանք իրավունքն ունեն պահանջելու, որ թե՜ քաղբանտարկյալների, թե՜ ռազմագերիների նկատմամբ կիրառվեն այն օրենքները, որոնք ընդունված են միջազգային կոնվենցիաներով»,- ասում է Հարություն Բաղդասարյանը։

«Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամ Վահագն Ղումաշյանի հայրը՝ Ալեքսանդր Ղումաշյանը, նշում  է՝ որդուն ձերբակալել են հուլիսի 29-ին՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության նկատմամբ ուժ կիրառելու մեղադրանքով:

Ալեքսանդր Ղումաշյան

«Կան 100 %-անոց փաստեր, որ Վահագնը այդ ժամին ոչ թե Սարի թաղում, այլ ընկերոջ տանն է եղել։ Դա ապացուցող ոչ միայն բազմաթիվ վկայություններ կան, այլև վարույթ իրականցող մարմինը համացանցով դիտել է այդ օրվա դեպքերը, ինչպես նաև Վահագնի կատարած հեռախոսազանգերը։ Եթե նրանք ժամանակ և ցանկություն ունենային, հեշտությամբ կպարզեին, թե այդ ժամին նա որտեղ է եղել»,- ասում է Վահագն Ղումաշյանը։

Ղումաշյանի խոսքով՝ որդուն ձերբակալու հանգամանքն ու կատարված դեպքերը միջոց էին, որպեսզի ոչ միայն Վահագնին, այլև նրա նման երիտասարդներին մեկուսացնեն քաղաքական պայքարից։

լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter