HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վահագն Խաչատրյան. «Պետության առջև կանգնած խնդիրը գտնվում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ մոտ ժամանակներում երկրում դեմքերի առումով փոփոխություններ կլինեն, սակայն տնտեսական մասով դրական փոփոխություններ ակնկալելու անհրաժեշտ չկա։ Մասնավորապես՝ առանձին դրվագներում միգուցե աշխատանքային մոտեցումներ կփոփոխվեն, սակայն ընդհանուր փոփոխություններ տեղի չեն ունենա։

«Բոլորիս համար ամենամեծ սպասումը լինելու է՝ արդյո՞ք կիրականան այն խոստումները, որոնց մասին վերջին ժամանակերում շատ է խոսվում՝ պայքարը մենաշնորհների եւ կոռպուցիայի դեմ։ Ցավոք սրտի, դրանք էլ իրականություն չեն դառնա։ Ես այն մարդկանցից եմ, որ շատ անգամ առիթ եմ ունեցել գրելու, որ պետության առջև կանգնած խնդիրը գտնվում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում։ Եվ տնտեսական հարցերի լուծումը պահանջում են ոչ թե տնտեսական նոր գործիքակազմ, այլ քաղաքական լուծումներ»,-նշում է տնտեսագետը։

Խաչատրյանը, ուսումնասիրելով միջազգային փորձագետների հրապարակումներն ու վերլուծությունները, նկատել է՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը խանգարում են կոռուպցիան, մենաշնորհները, ազատության սահմանափակումները, այդ թվում նաև ժողովրդավարական սահամանափակումները։

Տնտեսագետը հավելում է՝ երկրում  փոփոխություններ չեն իրականանա, քանի որ իշխանության գործող համակարգը կարող է գոյատևել միայն այն ժամանակ, երբ կա կոռուպցիա, մենաշնորհ, բացակայում է մրցակցությունը՝ քաղաքական և տնտեսական բնագավառներում. «Իշխանությունը, իրեն վերարտադրելու համար, նոր համակարգի կարիք չունի, քանի որ գործող համակարգը, գործող իշխանության համար շատ արդյունավետ է։ Սակայն պետության, քաղաքացիների համար այն ամենաանարդյունավետն է։ Իշխանության գլխին կանգնած մարդիկ  այս ամենը շատ լավ գիտեն, շատ լավ պատկերացնում են, մեզնից առավել լավ տիրապետում են թվերին, քանի որ այդ թվերի մեջ մանիպուլացիաներ, խաղեր տալու մեծ ընդունակություն ունեն»։

Խաչատրյանը հավաստիացնում է, որ պետք է բարձրաձայնվի կառավարման արդյունավետության հարցը, քանի որ դրա բարելավվումը կբերի քաղաքացիների բարեկցության բարձրացման, պետության հզորացման, պետական ինստիտուների կայացման։

Խաչատրյանը նաև դժվարանում է ընդհանուր գնահատականներ տալ Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, այժմ հրապարակված տվյալները, միգուցե հետագայում պարզվեն, որ իրականության հետ որևէ կապ չունեն։ Որպես դրա վառ օրինակ է նշում 2015 թվականին՝ ՀՀ-ից արտահանված լոլիկի ցուցանիշները, շեշտելով՝ լոլիկի արտահանումը նախորդ տարում ավելացել է 18-20 հազար անգամ: «Ո՞նց եղավ մեկ տարվա մեջ կարողացանք 18 հազար անգամ ավելացնել  լոլիկի արտահանման ծավալները։ Երբ փորձում ենք հասկանալ՝ արտադրության տեմպեր են աճել, թե ներմուծում է եղել, նկատում ենք՝ ներմածում չկա, դրա արտադրությունում ևս առանձնակի փոփոխություն չեն արձանագրվել»,-ասում է տնտեսագետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter