HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շավարշ Քոչարյան. «Բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, քանի որ Վիեննայի և Սակտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել»

Կառավարության այսօրվա նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ մանրամասնել` արդյոք ունի տեղեկություն այն մասին, թե նոր ձևավորվող կառավարությունում կադրային փոփոխություններից հետո նա և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու են պաշտոնավորել, թե ոչ։ Քոչարյանը նաև չհաստատեց շրջանառվող այն խոսակցությունը, որ Էդվարդ Նալբանդյանին փոխարինելու  էՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Քոչարյանը լրագրողներին միայն հորդորեց սպասել հրամանագրերի և նշանակումների ներկայացմանը։

Ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող բանակցությունների մասով Քոչարյանը նշեց, որ բուն բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, քանի որ, ըստ էության, Վիեննայի և Սակտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել. «Այնպես որ, ամեն ինչ կախված է այդ պայմանավորվածությունների կյանքի կոչվելուց»,- հավելեց նա։

Տարածաշրջանային զարգացումների, սիրիական հակամարտության լուծման շուրջ Քոչարյանը իրավիճակի արագ փոփոխություններ է նկատում, որը շատ կարևոր զարգացում է համարում։ Ասում է՝ «Իրանի մասով շատ անելիքներ ունենք, իսկ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին մենք ուշի ուշով հետևում ենք, և հույս է առաջացել, որ հնարավոր է նվազեցնել բռնությունների, ռազմական գոծողությունների ալիքը, համաձայնություն ձեռք բերել՝ դադարեցնելով կրակը»։ Սակայն սա Քոչարյանը միայն հույս է համարում` ընդգծելով, որ դրա իրագործման համար կան նախադրյալներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter