HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ա. Ռուստամյան. «Եթե մեր նախարարը չի համապատասխանում վարչապետի պատկերացումներին, ուրեմն պրն վարչապետը պետք է այլընտրանք առաջարկի»

ԱԺ ՀՅԴխմբակցության ղեկավար ԱրմենՌուստամյանը, անդրադառնալով երեկ կառավարության նիստին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի այն խոսքին, որ չի հավատում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Միասնյանի դիտարկմանը, ասում է, որ իրենց կուսակցությունն իսկապես պաշտպանել է վարչապետի նշանակումը և լիահույս է, որ Կարապետյանը խորապես գիտակցում է երկրի առջև ծառացած խնդիրները, և դրանք լուծելու կարողություն ունի։

Սակայն, նախորդ փորձերը նկատի ունենալով, Ռուստամյանը կարծում է, որ այդ ամենը պետք է կատարվի կոնկրետ քայլերի միջոցով, և պետք է զերծ մնալ շոուների տրամաբանությանը համապատասխանող, տպավորություն ստեղծող քայլերից, քանի որ, ըստ նրա, դրանք կարող են կարճաժամկետ կյանք ունենալ։

«Կառավարությունն այն տեղը չէ, որտեղ վարչապետը պետք է հավատա կամ չհավատա։ Պետք է ստուգեն, եթե մի բան կա, տեսնում ես, էլ դրա հավատալը ո՞րն է։ Չկա՞, ուրեմն առավել ևս հավատալու խնդիր չկա։ Սա «հավատափորձության» տեղը չէ։ Այն կառավարություն է, որտեղ կոնկրետ գործեր պետք է կատարավեն, և այդ կոնկրետ գործերը կամ կան, կամ չկան»,-նշում է Ռուստամյանը։

Խմբակցության ղեկավարը կարծում է, որ նորանշանակ վարչապետը պետք է առավելագույն կերպով ծանոթանա բոլոր ոլորտներում կատարված-չկատարված քայլերին: Հավատի միջոցով կառավարությունում քննարկումներ անելը Ռուստամյանը ճիշտ ճանապարհ չի համարում։ Նրա դիտարկմամբ՝ պետք է հասկակալ, որ երկրում լրջագույն խնդիրներ են կուտակվել, որոնք օր առաջ պետք է սկսել լուծել։

Խմբակցության ղեկավարը նաև շեշտում է, որ իրենց կուսակցությունը ամբողջությամբ վստահում է  Արծվիկ Մինասյանին, քանի որ նա քաջատեղյակ է իր համակարգից: Ռուստամյանը վարչապետին առաջարկում է համոզվել Արծվիկ Մինասյանի իմացության մեջ:

Խոսելով նոր ձևավորվող կառավարության մասին՝ Ռուստամյանը  կարծում է, որ իրենց խմբակցության նախարարների մասով փոփոխություններ չեն լինի, բայց եթե լինի էլ, դրանում որևէ ողբերգություն չի տեսնում։

«Եթե մեր նախարարը չի համապատասխանում վարչապետի պատկերացումներին, ուրեմն պրն վարչապետը պետք է այլընտրանք առաջարկի, այլ հայեցակարգ ներկայացնի։ Եվ այդ հայեցակարգերի համեմատության մեջ կերևա՝ ով ինչպես է մտածում, ինչ ծրագրեր կան։ Եվ եթե այդ դեպքում ստեղծվի մի վիճակ, որ վարչապետին «ձեռ չի տալիս» ներկայացված հայեցակարգը, բնականաբար, նա իրավուքն ունի  իրենը պնդել, քանի որ նա է երկրի տնտեսության պատասխանատուն»,-հավելեց Ռուստամյանը։

Մեկնաբանություններ (2)

Հայկ
Ա, Ռոստոմյանը միթե չի պատկերացնում, վարչապետի թեկնածության, իրենց պաշտպանությունը կամ առարկությունը որևէ նշանակություն չունի։ Հաշվի առնելով նոր վարչապետի «կենտրոնից» գործուղման փաստը և Մոսկվայի խիստ բացասական վերաբերմունքը ՀՅԴ կուսակցությանը, ինչպես նաև հայաստանաբնակ հայերի կարծիքը Հայաստանյան դաշնակների մասին, մինգամայն իրատեսական է դառնում Հայաստանյան քաղաքական դաշտը դաշնակցությունից մաքրելու հրամայականը։ Մաս կազմելով անօրինական իշխանությանը՝ դաշնակցությունը կամովին հայտնվեց օրենքից դուրս կարգավիճակում և գալիք խորհրդարանական ընտրություններում որևէ ձայն ակնկալելը խիստ կասկածելի է։ ՀՀԿ նույնպես ի վիճակի չի լինի իր ձայների հաշվին մասնաբաժին հատկացնի ՀՅԴ֊ին։Հայկ
lusik
Վ՛այ, էս ոնց եղավ կպան դաշնակցական նախարարի խաթրին: Թե ՀՀկ-ական, թե դաշնակցական նախարարները անթերի , անփոխարինելի, աստվածատուր են մեր գլխին՝ ժողովուրդն է մեղավոր երկրի ծանր վիճակի համար: Այս նեղացկոտ կեցվածքով ամեն մեկտ դոշ տվեք ձեր պրոտեժեյի պաշտպանությանը և թույլ մի տվեք վարչապետին ձևավորել նոր թիմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter