HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շահեն Հարությունյանին բերմա են ենթարկել, երեք ժամ անց՝ ազատ արձակել

Այսօր՝ 14։10-ի սահմաններում, Աբովյան-Իսահակյան փողոցից բերման են ենթարկել Շահեն Հարությունյանին, այնուհետ երեք ժամ անց՝ ազատ արձակել։  «Հետքի» հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ նրան բերման են ենթարկել ոստիկանության Կենտորնի բաժանմունք՝ սառը զենք կրելու կասկածանքով։

«Այնքան շատ են ինձ բերման ենթարկում, որ չեմ իմանում՝ որն է տեղին, որն անտեղին։ Չնայած, այսքան ժամանակ ինձ բերման ենթարկած որևէ դեպք տեղին չի եղել, սա ևս բացառություն չէր։ Ինձ համար էլ սա շոկային էր. չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,-նշում է նա։

Ոստիկանները Հարությունյանի մոտ միայն երկաթյա կտոր են հայտնաբերել, նրա խոսքով՝ չի էլ հիշում՝ ոնց է դա իր մոտ հայտնվել, սակայն ոստիկանական բաժանմունքում, ըստ նրա, նշել են՝ երկաթյա այդ կտորում հանցակազմ չկա, սակայն ուղարկել են փորձաքննության։

Շահենի փոխանցմամբ՝ ոստիկանական բաժանմունքում հրաժարվել է որևէ փաստաթուղթ ստորագրելուց, բացատրություն և ցուցմունք տալուց։ 

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter