HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արայիկ Խանդոյանը խնդրել է շնորհակալություն հայտնել իրեն ընտրողներին

Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի թեկնածությունում պարտված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը փաստաբանին խնդրել է իր փոխարեն շնորհակալություն հայտնել իրեն ընտրած 257 քաղաքացիներին։

«Երեկ եմ տեսակցել Խանդոյանին, տրամադրությունը գերազանց էր, հուսահատության նշույլ չկար։ Ասեց՝ պարտվելու մասին անգամ խոսք չի կարող գնալ։ Այս ընտրությունները ապացուցեցին, որ «Սասնա ծռեր»-ի այն գաղափարախոսությունը, որ ընտրությունները միջոց չեն ներկայիս իշանությունների ազատվելու, օրինական ճանապարհով իշխանափոխություն անելու։ Այս հանգամանքերը ևս մեկ անգամ հաստատվեց հենց Ծաղկահովիտ համայնքի օրինակով»,- նշում է փաստաբանը։

Խանդոյանը, ըստ փաստաբանի, նաև հաղթանակ է համարել այդքան սահմանափակումներով, ճնշումներով ձեռք բերված քվեները` ասելով, որ Ծաղկահովիտի 257 բնակիչ ընտրել է ազատությունը, ոչ ասելով ստրկությանը, համարձակորեն գնալով ժողովրդի կողմը։

Պապիկյանի դիտարկմամբ՝ իր պաշտպանյալը որևէ կերպ չի կարողացել նախընտրական քարոզարշավ իրականացրել, քանի որ միայն քվեարկությանը նախորդող վերջին երեք օրերին է հանդիպում ունեցել իր վստահված անձանց հետ և մինչ այդ էլ համայնքից հեռացրել էին նրա երկու պաստառներից մեկը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Ծաղկահովիտում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ էին։ Համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն էր, ով հավաքել էր 257 քվե՝ պարտվելով անկուսակցական Նորաին Հակոբյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter