HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական շուկան՝ թվերով

Երևանի «Մերիդիան» կենտրոնում շարունակվում է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը: Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն։ Նշված առիթով այս ու առաջիկա մի քանի հրապարակումներով կներկայացնենք, թե ինչ է արտադրում Հայաստանը և ինչ ծավալի։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)` այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանի ամբողջ արդյունաբերության ծավալը կազմել է 659.7 մլրդ դրամ։ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ոլորտը գրանցել է 8.9% աճ։ Ընդ որում՝ հանքարդյունաբերությունն աճել է 18.8%-ով, մշակող արդյունաբերությունը՝ 5.1%-ով։

Հայաստանի ամբողջ արդյունաբերության կառուցվածքում առյուծի բաժինը մշակող արդյունաբերությանն է։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Իսկ մշակող արդյունաբերության ոլորտում համեմատաբար զարգացած են սննդի, խմիչքների, ծխախոտի և հիմնային մետաղների արտադրությունը։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Լուսանկարը` «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի բացումից 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter