HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վահան Մարտիրոսյան. «Չեմ կարող ասել, որ Կարեն Կարապետյանի հետ մտերիմ ենք, նորմալ հարաբերություններ ունենք»

Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ և ասել, որ արդեն իսկ ծրագիր ունի և այն շուտով կներկայացնի։

Նրա խոսքով՝ նախարարությունում իրեն դիմավորել են շատ լավ ձևով։ Հարցին, թե տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից հետո ոլորտը ինչպիսին է, Մարտիրոսյանը չի պատասխանել` պարզաբանելով, որ դեռ մի քանի ժամ է, ինչ աշխատում է։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե կան խոսակցություններ, որ նա և Կարեն Կարապետյանը մտերիմ հարաբերություններ ունեն, այդ պատճառով են նրան նշանակել նախարար, Մարտիրոսյանը հակադարձում է. «Գիտե՞ք ինչ, մտերիմ հարաբերություններ շատ-շատերի հետ կան։ Ինչի՞ ուրիշի մասին չեք ասում։ Այնքան մարդու հետ մտերիմ հարաբերություններ ունենք։ Չեմ կարող ասել, որ Կարապետյանի հետ մտերիմ ենք, նորմալ հարաբերություններ ունենք»,- նշում է նա։

Մարտիրոսյանը չգիտի, թե իր որ հատկանիշի համար է նախարար նշանակվել, սակայն նշում է, որ չի կարծում, թե Կարապետյանի հետ ունեցած նորմալ հարաբերություններն են եղել իր՝ նախարար նշանակվելու գլխավոր պատճառը։

Խոսելով կադրային փոփոխությունների մասին՝ նախարարը հավաստիացրել է, որ եթե մարդիկ նորմալ աշխատեն, բավարարեն պահանջներին, կշարունակեն աշխատել։ Իսկ հետագայում արդեն կուսումնասիրի լրագրողների բարձրաձայնած «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի ներկայիս վիճակի և վատնված փողերի հանգամանքը։

Անդրադառանալով հաճախ շեշտվող «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հետ ունեցած կապերին` Մարտիրոսյանը նշել է, որ եղել է ընկերության հիմնադիրը, սակայն հետագայում վաճառել է այն։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահիհրամանագրով սեպտեմբերի 20-ին Վահան Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար:

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Նպատակահարմար էր արդյոք հեռուստուստատեսության թվայնացման համար ծախսել մոտ 30 միլիոն դոլլար,կամ ավելին?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter