HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական տեղամասեր

Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ին այցելել է «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ - Թալին, Տրանշ 3-ի Թալին - Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ - Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածներ: Այս մասին տեղեկացնում է տրանսպերտի և կապի նախարարությունը` նշելով, որ նշված հատվածներում այժմ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։

Ճանապարհի Աշտարակ - Թալին հատվածում «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը, համաձայն նախարարության հաղորդագրության, նախարարին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը։

Տրանշ 3-ի Թալին - Գյումրի ճանապարհի Թալին - Լանջիկ և Լանջիկ - Գյումրի ճանապարհահատվածներում, որտեղ ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհի լայնացում, արհեստական կառուցվածքների շինարարություն, նախարարը զրուցել է ճանապարհաշինարարների հետ, հետաքրքրվել աշխատանքների կատարման ընթացքում առաջ եկած դժվարությունների մասին։

Թալին - Լանջիկ և Լանջիկ - Գյումրի ճանապարհահատվածների շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության աշխատանքային բազայում, որտեղ տեղակայված է նաև բետոնի գործարանը, տեխնիկական հսկողություն իրականացնող «Սպեա Ինջենյերիա Ս.պ.Ա և Այ-Ար-Դի Ինջինիրինգ Ս.ր.Լ» ՀՁ-ի» գլխավոր ինժեներ Բորիս Սպասովը նախարարին ներկայացրել է վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքներն իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության ծրագրի ղեկավար Ջու Շաոչինն էլ նախարարին ներկայացրեց շինարարական աշխատանքներն ու հետագա անելիքները։

Նախարարությունը տեղեկացնում է, որ «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի - Երևան - Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter