HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստ» ՓԲԸ –ն սկսում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ծառայությունների մատուցումը

Երևանում մեկնարկում է «Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս  ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով: Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը  վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում:

Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝  խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:

Առաջիկա ամիսներին ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ «Հայփոստ» ՓԲԸ  բոլոր մարզային բաժանմունքներում:

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Գ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter