HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ֆինանսների նախարար. «Հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն Հայաստանի տնտեսությանը հատուկ չէ»

Ֆինանասների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը նշանակումից երկու շաբաթ անց հանդես եկավ մամուլիս ասուլիսով՝ ներկայացնելով 2014-2016 տնտեսական ցուցանիշները, հետագա քայլերն ու ակնկալվող փոփոխությունները։

Անդրադառնալով նախորդ հինգշաբթի կառավարության նիստին ներկայացրած պետական բյուջեի նախագծին՝ նշում է, որ այն կազմվել է՝ հաշվի առնելով ընդհանուր տնտեսական միջավայրը, և իրենք փորձել են ներկայացնել խելամիտ բյուջե, որը ճշգրիտ կարտացոլի հայաստանյան տնտեսական իրականությունը։

Նախարարը հորդորում է վարչապետի՝ «տնտեսության վիճակը բարդ է» խոսքերը ընդունել որպես իրողություն, սակայն շեշտում է՝ սա բնավի չի նշանակում, որ ապագայի նկատմամբ պետք է ձևավորենք բացասական սպասումներ։

«Հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն Հայաստանի տնտեսությանը հատուկ չէ։ Ամբողջ աշխարհում, զարգացող երկրներում, մեր տարածաշրջանի երկրներում նմանատիպ իրավիճակներ դրսևորվեցին։ Մասնավորպես՝ վերջին երկու տարիներին՝ 2014-15 թվականներից սկսված, երկու խոշոր զարգացում տեղի ունեցավ», - նշում է նախարարը։

Որպես առաջին զարգացում դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաների կիրառումը։ Դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա պայմանավորում է այն հանգամանքով, որ Ռուսաստանը մեր երկրի համար առևտրային կարևորագույն գործընկեր է, բացի այդ, Հայաստան մտնող տրանսֆերների զգալի մասը այդ երկրից է, և այդ հանգամանքները պետք է արտացոլվեին Հայաստանից կատարվող արտահանման, ներս մտնող տրանսֆերային ցուցանիշների վրա։

Երկրորդ հանգամանք է համարում համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների գների նվազումը։ Նախարարը մանրամասնում է՝ քանի որ հումք արտահանող երկիր ենք և, ինչպես գիտեք, մեր արտահանման շուրջ 50 %-ը հանքահումքային ապրանքներ և մետաղական հանածոներ են, այդ պատճառով նույն ծավալի ապրանք արտահանելու դեպքում, ավելի քիչ արտարժույթ ենք ստանում։

Փաստելով Հայաստան եկող տրանսֆերային ցուցանիշները՝ նշում է, որ երկու տարի անընդմեջ՝ 2014-2015 թթ.-ին, տրանսֆերները շուրջ 700 միլիոն դոլարով կրճատվել են, իսկ եթե 2016 թվականի արդյունքներն էլ նկատի ունենք, այս տարի գրեթե 140 միլոին դոլարի կրճատում կունենաք։

«Երբ արտարժույթի 700 միլին դոլարի կրճատում տեղի ունեցավ, եթե կառավարությունը հակազդող քայլեր չունենար, կունանայինք տնտեսական բացասական աճ։ Այս երկու տարիների ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունը ստիպված եղել է հակացիկլիկ, ընդլայնողական։ Սա նշանակում է՝ ավելի շատ ծախս ենք կատարել, դիֆիցիտ տվել և դրա հաշվին ավելի շատ գումար ներարկել տտնտեսություն, որպեսզի փոխահատուցենք արտաքին աշխարհից կրճատվող արտարժույթային հոսքերը։ Այն 2015-ին հանգեցրել  է 4,8 % պակասուրդի, իսկ 2016-ին ակնկալում ենք 5,9-6 % պակասուրդի ցուցանիշ», - նշում է նախարարը:

Արամյանի դիտարկմամբ՝ եթե ունենում ենք ավելի մեծ պակասուրդ, պետք է նույն չափով պարտք վերցնենք, որպեսզի ֆինանսավորենք այդ աղբյուրները, այդ պատճառով 2014-2016 թվականների պետական պարտքը մոտ 900 միլիոն դոլարով աճել է, որը, ըստ նրա, գրեթե նույնքան է, որքան կրճատվել է տրանսֆերները։

Նորանշանակ նախարարը 2016-ից ակնկալում է շուրջ 2,4 % իրական տնտեսական աճ։ Իսկ 2017-ի համար ծրագրել են տնտեսական աճի 3,2 % ցուցանիշ։

Նաև կանխատեսել են տարին ավարտել 1 տրիլիոն 62 միլիարդից 1 տրիլիոն 72 միլիարդ հարկային ցուցանիշով։ Իսկ 2017-ին ծրագրավորվել է 1 տրիլիոն 135 միլիարդ հարկային մուտքեր՝ ընդհանուր մուտքերը հասցնելով 1 տրիլիոն երկու հարյուր տասը միլիարդի։

Նախարարը ծախսերի մի քանի անգամ կրճատումը անհնար է համարում, սակայն նշում է, որ պետական պարտքի աստիճանաբար աճը պետք է հանգեցնի պարտքի կոնսոլիդացիայի, որպեսզի հետագա տարիներին այն չդառնա անկառավարելի։

Ծախսերի կրճատման մի քանի օրինակ է մեջբերում, մասնավորապես՝ վեց միլիարդ դրամի չափով կկրճատվեն մարզային ջրմուղներին տրվող հատկացումները, քանի որ «Երևան Ջուր» ընկերությունը ողջ հանրապետությունով կկառարավարի ջրի սպասարկման ծառայությունը, այնուհետ մոտ չորս միլիարդ դրամով կկրճատվի պետական ապարատի պահպանման, 1,2 միլիարդով՝ գյուղատնտեսության ոլորտի ծախսերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter