HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարար Լեւոն Հայրապետյանը ցանկանում է որակյալ հեղափոխություն տեսնել Հայաստանում (տեսանյութ)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է սփյուռքահայ հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հետ հարցազրույցը:

Հարցազրույցի ընթացքում Հայրապետյանը մի շարք բավականին կոշտ հայտարարություններով է հանդես եկել` կապված մեր երկրում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, պետական համակարգում տիրող անգրագիտության և ձևավորված օլիգարխիայի հետ` համարելով այդ երևույթները Հայաստանի գլխավոր չարիքներ:

Հայրապետյանը պատասխանել է նաև Շառլ Ազնավուրի աղմկահարույց հարցազրույցի, ինչպես նաև Գանձասարի պատի սալիկապատման հետ կապված հարցերին:

Բարերարն անդրադարձել է նաև Հայաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի հղփացած ապրելակերպին` անվանելով այդպիսի զինվորականներին «թերարժեքության բարդույթ ունեցողներ»:

Հայրապետյանը դատապարտել է առավոտից երեկո հեռուստատեսությամբ գովազդվող «բարեգործ» օլիգարխներին` նշելով, որ նրանք իրենց քաղաքական ապագան են կերտում` վերադարձնելով միայն գրոշներ ժողովրդից գողացած փողերից և չմուծած հարկերից: Բարերարը նաև ցավ է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանում ամենալավ բիզնեսը ադմինիստրատիվ պաշտոն զբաղեցնելն է:

Վերջում Հայրապետյանն ասել է, որ ցանկանում է Հայաստանի արտաքին անվտանգության վրա որևէ կերպ չազդող որակյալ հեղափոխություն տեսնել մեր երկրում: «Պետք է փոխառել միջազգային փորձն ու ամենը կարգի բերել, որպեսզի ամենախոշոր ընկերությունները հարկատուների ցանկում չլինեն 50-րդ կամ 114-րդ տեղում: Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա` ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»,- ասել է Հայրապետյանը:

Ֆրանսիայում գտնվելու պատճառով՝ Լևոն Հայրապետյանի հետ հարցազրույցն անցկացվել է հեռախոսով: 

«Չենք լռելու» երիտասարդկան նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

Haykaz
Ochen uvajayu etogo cheloveka! interesno, vozmojno poobshaca s nim lichno?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter