HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Ռուստամյան. «Նոր վարչապետը լրջագույն փոփոխությունների գործընթաց է սկսել»

ԱԺ ՀՅԴխմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե մարզպետների հեռացման հաջորդ շղթան բաժին է ընկնելու Շիրակի մարզպետին, քանի որ չի կարողացել ՀՅԴ-ի համար քվե ապահովել, Ռուստամյանը նշում է. «Բազմիցս ասել ենք՝ մարզպետի դերը ձայներ ապահովելը չէ, մենք մարզպետ չենք նշանակել, որ ձայն ապահովի, ձայներ հավաքի»։

«Այն կուսկացությունը, որը ներկայացնում է իր պաշտոնյային, շահում է այդ առումով։ Դա ընտրությունների մասնակցության հետ չպետք է դիտարկել։ Մենք դա երբեք չենք արել և չենք էլ անի, որովհետև ուզում ենք՝ երկիրը ազատվի հենց դրանից, որ լծակներ, տարբեր ադմինիստրատիվ ռեսուրսներ չկիրառվեն»,-ավելացնում է նա։

Խմբակցության ղեկավար նշում է, որ հենց այդպես էլ եղել է, քանի որ որևէ մեկը չի կարող ասել՝ մարզպետը ինչ-որ լծակներ է կիրառել։ Ըստ նրա, եթե կիրառած լիներ, Շիրակի մարզում ընտրության արդյունքները բոլորովին այլ կլինեին։

Ռուստամյանը չի թաքցնում, որ դժգոհ են ընտրություններում արձանագրած իրենց արդյունքներից, սակայն շեշտում է, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունները ձախողած չի համարում, քանի որ, ի տարբերություն նախորդների, իրենց կողմից առաջադրված համայնքապետերի, ավագանու անդմաների թեկնածուների ներգրավվածությունը մեծացել է։

Ռուսամյանի խոսքով՝ առաջին անգամն էր, երբ երկու քաղաքաներում՝ Վանաձորում և Գյումրիում ՏԻՄ ընտրություններն աննախադեպ կերպով են անցել, որը դրական միտում է գնահատում. դրանով ընտրություները տեղական մակարդակով դառնում են մրցակցային։

Խոսելով խմբակցության անունից, Ռուստամյանը հավաստիացնում է, որ հեռու են այն մտքից, որ ՏԻՄ ընտրությունները որևէ կարևորություն չունեն, քանի որ իրենց համար, մինչ հաջորդ ընտրություններ, սա ստուգատես և օգտակար փորձառություն էր։

«Շատ ուրախ ենք, որ մարդիկ իսկապես կարողացել են մտնել տնետուն, ակտիվացնել մարդկանց, մասնակցությունը բարձրացնել։ Շատ կարևոր է, որ մեր բնակչությունը հասկանա, որ, ի վերջո, ինքը պետք է  ձևավորի իր իշխանությունը՝ ներքևից մինչև վերև»,-հավելում է Ռուստամյանը։

Անդրադառանալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե այս կառավարությանը կհաջողվի անել այն, ինչը չի հաջողվել նախորդներին, խմբակցության ղեկավարը չի հերքում, որ նախորդ կառավարությունները փորձել են քայլեր կատարել, որոնք նաև ձևավորել են այս կառավարությունը, սակայն կարծում է, որ, այնուամենայնիվ, չեն  կարողացել աշխատել այն տեմպով, որ այդքան արագությամբ, այդքան բազմաբնույթ և լայնածավալ խնդիրներ չկուտակվեին։

«Կառավարության կազմում տեսնում ենք աշխույժ փոփոխությունների գործընթաց։ Այս գործընթացը ողջունում ենք։ Նոր վարչապետը բավականին լուրջ, բազմաբնույթ և տաբուներով չկաշկանդված լրջագույն փոփոխությունների գործընթաց է սկսել։ Սա կարող ենք փաստել՝ նաև մեջը լինելով։ Հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ գործընթացը հախուռն բնույթ չկրի, լինի ուղղորդված, հստակ տրամաբանությամբ, նպատակային, որ բոլոր խնդիրները արձանագրելով՝ հստակ ալգորիթմով դրանք լուծում ստանան»,-հավելում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter