HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարիզի քաղաքապետը կժամանի Հայաստան

Հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետի հրավերով, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով կժամանի Երևան: Նրան կուղեկցի Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: 

Այդ առիթով, պատվիրակությունը  հանդիպումներ կունենա տնտեսական և կրթական ոլորտի գործընկերների հետ: Հոկտեմբերի 8-ին տիկին քաղաքապետը կհանդիպի Հանրապետության նախագահին, Արտաքին գործերի նախարարին և Երևանի քաղաքապետին: Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, կայցելի նաև Կոմիտասի անվան թանգարան: Քաղաքապետը կմասնակցի «Էրեբունի-Երևան–2798» տոնակատարության հանդիսավոր արարողությանը:

Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցելությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին ժամը 9.15-ից 10.15: Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանելու Փարիզի քաղաքապետի այցը հուշահամալիր: Տիկին քաղաքապետը ճեպազրույցով հանդես կգա լրատվամիջոցների առաջ հուշահամալիր այցելության վերջում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter