HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու թեկնածու՝ Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար

Գայանե Սարգսյան

Հոկտեմբերի 10-ին առավոտյան` ժամը 11:00-ին, Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում մեկնարակեց նորընտիր ավագնու առաջին նիստը՝ 5 կուսակցությւնների 33 անդամններով:

Առաջին նիստը վարելու իրավունքն, ըստ կարգի, տրվեց ամենատարիքով ավագանու անդամին՝ Գայանե Քալանթարյանին: Նա ներկայացրեց օրակարագային երկու հարցերը: Առաջին հարցով կուսակցություններն առաջարկեցին մեկական անդամ՝ հաշվիչ հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար: «Լուսավոր Հայաստան» կուսակցությւնն առաաջարկեց Հայկազ Սիմիկյանի, «Բարգավաճ Հայաստանը»՝ Հրանտ Մարգարյանաի, ՀՅԴ-ն՝ Սեյրան Աղաբեկյանը, «Հայկական վերածնունդը»՝ Կարեն Բեկչյանի, ՀՀԿ-ն՝ Վահագն Դավիթավյանի թեկնածությունը: Ապա նիստը վարողն ավագանու կազմում ընդգրկված 5 կուսակցություններին առաջարկեց ասել, թե որ կուսակցությւններն  են առաջարկում համայնքապետի թեկնածություն:

ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդը», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ համայնքապետի թեկնածու իրենց կուսակցությւնները չեն առաջադրում: «Լուսավոր Հայաստանն» առաջարկեց Քրիտ Մարուքյանի, ՀՀԿ-ն՝Մամիկոն Ասլայնայանի թեկնածությունը:

Ապա հաշվիչ հանձնաժողովի անդամներն առանձնացան՝ քննարկելու քվերակության առնչվող մանրամասները: Մինչ հանձնաժողովի անդամների առաջադրումը՝ սենյակում բուռն քննարկումներ էին ընթանում, դռներից այս կողմ բանավիճում էին ներսում քննարկվող հարցերի շուրջ: 

Մասնավորապես, Հեղինե Բիշարյանը դժգոհում էր իշխանական ուժերի ներկայացուցիչների առաջարկից, ովքեր ցանկանում էին, որ քվերակությունն անցկացվի ծրարով ու միևնույն գրիչով: 

«Ուզում են օգտագործել ծրարներ, ծրարներն ընդունված չէ: Ես խոսել եմ պարոն Մուկուչյանի հետ, այդպիսի պահանջ չկա: Հիմա թեժ վեճը գնում է նախ այդ ուղղությամբ: Երկորդը՝ քննարկվում է, որ միևնույն գույնի գրիչ օգտոգործեն: Դա էլ իրավունք չունեն. քաղաքացին ինքն է որոշում՝ ինչ գրիչով ընտրի: Իրականում մենք ինքներս՝ Ազգային ժողովի պատգամավորներս, երբ փակ քվերակություն է լինում, քվերակում ենք առանց ծրարաների: Ինչո՞ւ պետք է 33 մարդ քվեարկի ծրարով,- լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: 

-Մեր պահանջն այն է, որ ոչ ծրար լինի, ոչ էլ ճնշում գործադրեն, ով ինչ գրիչով ուզում է՝ քվերակի: Երկուսն էլ պրիմիտիվ բաներ են, որոնք հոգեբանական ճնշումներ են գործադրելու ավագանիների վրա»:  

Ավելի ուշ Հ. Սիմիկյանը նշեց, որ ծրարով և միևնույն գրիչով քվեարկելու առաջարկը հանձնաժողովի քննարկման ընթացքում ներկայացրել է ՀՀԿ ներկայացուցիչը: Քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել քվերակությունն անցկացնել առանց ծրարի ու միևնույն գրիչով:

30 րոպեից ավել տևած բուռն քննարկումներից հետո վերահսկիչ հանձնաժողովի անդամները վերադարձան նիստեր դահլիճ ու ներկայացրին նիստի կայացարած որոշումները: 

Ժամանակավոր հաշվիչ հանաձնաժողովի նախագահ ընտրված Հայկազ Սիմիկյանը տեղեկացրեց, որ քվերկությունը տեղի կունենա ավագանու նիստերի դահլիճում բեմի վրա: Քվերակության ընթացքում, որպեսզի հանադարտ իրավիճակ լինի, կարող են, բացի ավագանու անդամներից, ներկա գտնվել լրագրողները և ամեն կուսակցությունից երեք անձ: Հայտարարավեց, որ քվերակությունը կկայանա ժամը 13:00-ին: 

Նիստը վարող Գ. Քալանթարյանը նշեց, որ քվերակության ժամանակ արգելվում է որ ինքը ունենա հեռախոս: Այս հայտարությանը Հ. ԲԻշարյանն արձագանքեց այսպես. «Այդ որ հոդվածով»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter