HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը. ո՞վ խախտեց համաձայնագիրը

Գայանե Սարգսյան

Ժամը 13:00-ին Վանաձորի նիստերի դահլիւճում լրագրողների ավագանու անդամների ու կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ որոշվեց սկսել համայնքի ղեկավարի թեկնածուների ձայների հաշվարկը: Որոշումը, սակայն, ի կատար ածվեց շուրջ մեկ ժամ անց: Այդ ընթացքում հանձնաժողովի անդամները փորձում էին համաձայնության գալ ընտրակարգի հետ կապված մանրամասներում, ինչպես նաև  փորձում էին դահլիճում ներկա կուսակացկաններին համոզել, որ հանդարտ մթնոլորտ ապահովելու համար դուրս գան՝ ներսում թողնելով յուրաանչյուր կուսակցությունից ընդամնեը երեքական ներկայացուցիչ:

Մինչ ներկաները բանակցում էին, հերթը հասավ նաև լրագրողների աշխատանքը կանոնակարգելուն: Որոշվեց, որ լուսաբանող լրատվամիջոցների լրագրողները կարող են քվեարկության ընթացքը լուսաբանել միայն գրանցվելուց հետո: Ավագանու անդամների քվեարկությունն սկսվեց միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցվելուց և դահլիճում ներկա կուսակցությունների համակիրների թիվը նվազեցնելուց հետո:

Հանդարտ հունով ընթացող քվեարկությունն ընդմիջվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամի՝ Միհրան Քոչարյանի քվեարկության ընթացքում, ով քվերակելով, քվեախցիկից դուրս եկավ քվեաթերթիկը ծալելով: Բուռն բանավաեճ ծավալվեց կապված այն հարցի վերաբերյալ՝ վավեր է քվեարկությունը, թե՝ ոչ: Մեկ ժամից ավել տևած բուռն վեճի արդյունում որոշվեց մարել քվեաթերթիկն ու Քոչարյանին տալ նոր քվեաթերթիկ:

Քվերկության ավարտից հետո նիստերի դահլիճում էլ լրագրողների ներկայությամբ անցկացվեց համայնքի ղեկավարի թեկնածուների ձայների հաշվարկը: 14 ձայն ստացավ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանը, 19 ձայն՝ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ այդպիսով ստանալով Վանաձորի համայնքապետի պաշտոնը:

Թե որն էր պատճառը, որ համաձայնագիր ստորագրած երեք կուսակցությւնների՝ «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» ու «Հայկական վերածննդի» ավագանու 18 անդամներից առնվազն չորսն են պահել համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունը, կուսակցությունների ներկայացուցիչները տարբեր մեկնաբանություններ ունեի:
«Բնականաբար, սա մեզ համար շատ սպասելի արդյուն, էր և մենք պատրաստ էինք նաև այս ելքին: Մի բան կարող եմ արձանագրել. ովքեր հուշագիրը խախատել են, նրանք պարզվելու են առաջիկա քվեարկությունների ժամանակ: Չէ՞ որ մյուս բոլոր քվեարկությունները բաց են լինելու: Այս ճանապարհով ձեռք բերված հաղթանակը չի կարող որևէ դրական փոփոխության բերել Վանաձոր քաղաքում, որովհետև սա ընդդեմ մարդկանց սպասումների է, սա ընդդեմ ձևավորված քաղաքական հուշագրի է, և այս ամենն  իր հետևանքներն ունենալու է: Ես կյանում չէի ուզենա, որ այս ճանապարհով որևէ բան ընտրվեր: Ավելին ասեմ, ՀՀԿ-ի առաջադրումն արդեն իսկ ինձ համար սիգնալ էր, մեսիջ էր, որ ամեն ինչ լուծված է, որովհետև եթե դու տեսնում ես այս կողմում 18-ն են, այս կողմում՝ 15-ը, և դու առաջադրվում ես, դա նշանակում է, որ դու կոնկրետ գործողություններ ես արդեն կատարել մյուս կողմից ձայներ բերելու համար»,-իր խոսքում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը: 

Վերջինիս կարծիով, ավագանու անդամների վրա ճնշումներ են գործադրվել: «Ամենօրյա ռեժիմով ճնշումներ են եղել, դատախազությունից մարդ է եղել, էստեղ մոտեցել են մեր անդամներին, ասել՝ բաց չքվեարկեք, քրեական գործ ենք հարուցում ձեր վրա: Տեղում են հենց ճնշել մարդկանց»,-նշեց Մարուքյանը:

Մամիկոն Ասլանյանը, հարցին՝ ովքե՞ր են խախտել համաձայնագիրը, պատասխանում է. «Ես չեմ կարող ասել, անկեղծ, եթե ես գիտեմ...»:  Նկատառմանը, թե՝ ասում են՝ ճնշումներ են եղել, Ասլանյանը պատասխանում է. «Թող ասեն, ասում էին նաև, որ փող ենք բաժանել, կարուսել ենք արել, հետո, հաստատվե՞ց»: 

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Հեղինե Բիշարյանը անբարոյական համարեց համաձայնագրի պայմանավորվածության խախտումը՝ միաժամանակ շեշտելով, որ անհնար է իր կուսակիցները խախտած լինեն պայմանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter