HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվոր է զոհվել

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանի վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Արդեն «սովորական» է դարձել,որ սահմանին ժամանակ առ ժամանակ այսքա՛ն հայ զինվոր է զոհվում՝ հակառակորդի կողմից: Հայաստանի ու հայկական բանակի ռուսահպատակ ղեկավարները ձևացնում են,որ սա իբր «այդքան էլ սարսափելի չէ», քանի որ «լայնածավալ պատերազմ չէ»: Երևի իրե՛նց երեխաները պիտի զոհվեն կամ իրե՛նց դղյակները պիտի ռմբակոծվեն,որ ՀՀ իշխանությունների համար սա «սարսափելի» ու «անընդունելի» դառնա ու սկսեն հակաքայլեր ձեռնարկել: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter