HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լևոն Ալթունյանը որոշ բժիշկների համեմատ իրեն համարում է հարուստ, իսկ շատ հարուստների համեմատ՝ աղքատ

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի ցանկանում գնահատել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ ամիսը` նշելով, որ կառավարության այսօրվա նիստին քննարկել են օրակարգային հարցերը, ոչ թե մեկ ամսվա գնահատականները։

ԾԻԳ-երը կրճատելու հարցը առողջապահության նախարարությունում ուսումնասիրման փուլում է, սակայն նախարարը շեշետում է, որ վարչապետի հանձնարարականը կկատրվի միայն 20-25 օրվա ուսումնասիրությունից հետո։

Ըստ նախարարի` նաև աշխատանքներ են տարվում՝ պետպատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունների թվաքանակը մեծացնելու մասով։

Լրագրողների այն դիտարկմանը, թե բուժհաստատություններում բժիշկները պետական վճարներից զատ այլ գումար և կոնյակ են պահանջում քաղաքացիներից, նախարարը հակադարձում է՝ ասելով` թող չտան։ Իսկ եթե բժիշկները պահանջում են, Ալթունյանը այն համարում է դատախազության քննարկման առարկան։

Առողջապահության ոլորտում ռիսկերը նվազեցնելու համար նախարարը նշում է, որ պետք է բժիշկների աշխատավարձները բարձրացվեն և կրթեն քաղաքացիներին, որ բժիշկներին չմոտենան գումար, կոնյակ տրամադրելու նպատակով։

Ալթունյանը չի թաքցնում, որ իր գործունեության ընթացքում ևս իրեն կոնյակ նվիրել են։ Ինքն իրեն նախարարը համարում է հարուստ` որոշ բժիշկների համեմատ, իսկ շատ հարուստների համեմատ՝ աղքատ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter