HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՈԱԱԿ-ը դարձել է ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի որակի միջազգային խմբի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբի (CIQG) անդամ է: Այս մասին տեղեկացնում է կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը  և Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի նախագահ Ջուդիթ Իաթըհը (CHEA) անդամակցության հուշագիր են ստորագրել:

Անդամակցելով կառույցին` ՈԱԱԿ-ը պարտավորվում է հետևել CIQG  կողմից սահմանված որակի ապահովման 7 սկզբունքներին: Միջազգայնորեն ընդունելի այդ սկզբունքները մինչ այս էլ եղել են ՈԱԱԿ գործունեության հիմքում: Այն է`  հավաստել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող կրթության որակը, համապատասխանությունը հասարակության պահանջներին և ուսանողների կարիքներին, նպաստել կրթության որակի ապահովման միասնական ընկալմանը ոլորտում և այլն:

ՈԱԱԿ-ը նաև պարտավորվում է իր գործունեությամբ նպաստել որակի ապահովման չափանիշների առաջխաղացմանը, ինչպես նաև մասնակցել կառույցի շրջանակներում իրականացվող համատեղ միջոցառումներին:

Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խումբը ստեղծվել է 2012-ին: Նպատակն  է համատեղ ջանքերով  նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովման  չափանիշների ճանաչմանը և առաջխաղացմանը:

Խմբին անդամակցում են կազմակերպություններ 45 երկրներից:

Իսկ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհուրդը ԱՄՆ-ում բարձրագույն կրթության ոլորտում ամենամեծ անդամակցությունն ունեցող կառույցն է: Այն ներկայացնում է ԱՄՆ կոնգրեսի և Կրթության վարչության, ինչպես նաև հանրության և ուսանողների շահերը կրթության որակի ապահովման ոլորտում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter