HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել հրաժարականի իր դիմումը

Այսօր կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ ԱԺ արտահերթ նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ «ԱԺ կանոնակար»գ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի իր դիմումը։

Սահակյանի այս հայտարարությանը ԱԺ որոշ պատգամավորներ ծափողջույններով արձագանքեցին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Ուրիխանյանի օգնական ՎարդանՔոչարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտարարություն էր տարածել՝ հայտնելով. «Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավար Տ. Ուրիխանյանը կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին»։

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter