HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում` «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրային կենտրոնի կառուցման վերաբերյալ

«Հրազդան» մարզադաշտը իր հարակից տարածքներով, որոնք մարզադաշտի օրգանական մասն են կազմում, ընդհանուրը` 35 հա համարվել է սպորտային տարածք (ընդհանուր օգտագործման)և նրա մի մասը` մոտ 14 հա, որը նաև ընդգրկում է մարզադաշտի տարածքը,  սկզբում  վարձակալության է տրվել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին,  իսկ այնուհետ սեփականաշնորհվել է նույն ընկերության կողմից: Մարզադաշտի տարհանման գոտում  երկար տարիներ կազմակերպվել է տոնավաճառ, որպեսզի ժամանակավոր առևտրից ստացված եկամուտներով մարզադաշտը պահպանվի :  Ներկայումս տարհանման գոտու մեկ հատվածի (1 հա) գործառնական նշանակությունը փոփոխված է  և այն սպորտայինից վեր է ածված  խառը կառուցապատման գոտու, իսկ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից հաստատվել է տարհանման գոտու  այդ տարածքում  (1 հա) առևտրի կենտրոնի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքը: Չնայած Երևանի քաղաքաշինության խորհրդը դեռևս չի քննարկել այդ առաջադրանքի նախագծային լուծումները, սակայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը արդեն իսկ նշանակում է  շինարարության թույլտվության սկիզբ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ուսումնասիրելով խնդիրը, եզրակացրել է, որ «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում նոր առեւտրի կենտրոնի կառուցումը  անթույլատրելի է, քանի որ այդ կառուցապատմամբ  անտեսվում են անվտանգության ապահովման նպատակով առաջադրվող պահանջները:

Ճարտարապետները նույնպես անթույլատրելի են համարում «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրային համալիրի կառուցումը:  Նրանց կարծիքով այն կվտանգի մարզադաշտի գոյությունը, և քաղաքաշինության խորհուրդը ոչ թե պետք է քննարկի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծային լուծումները, այլ պետք է քննարկի կարելի՞ է, թե՞ չի կարելի նշված տարածքում առևտրի կենտրոն  կառուցել:    

Ի վերջո` խնդրով անհանգստացած է հասարակությունը, մարդիկ, ովքեր անտարբեր չեն իրենց մայրաքաղաքի պատմության հանդեպ:

«Հրազդան» մարզադաշտի նախագծի համահեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իրենց քաղաքի պատմամշակութային արժեքների հանդեպ և մտահոգված են մարզադաշտի լինել-չլինելու հարցով. «Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեր քաղաքացիական ակտիվության համար, պահպանելու այն արժեքները, որոնք համարվում են ինչպես պետության, այնպես էլ հասարակության ճարտարապետական և պատմամշակութային արժեքներ, որոնք ստեղծվել են իր ժամանակի մեջ և պետք է գոյատևեն: Խնդրի վերաբերյալ ավելի մանրամասն իրազեկվելու և կարծիքների փոխանակման համար հրավիրում ենք մասնակցելու Երևանի Օրհուս կենտրոնում /Չարենց 46/ ս.թ. նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին կայանալիք` «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրային կենտրոնի կառուցման վերաբերյալ քննարկմանը: Ուրախ կլինենք Ձեր մասնակցության համար և լսելու ձեր կարծիքները» :

Քննարկմանը հրավիրված են մասնկացելու ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, ՀՀ մշակույթի, քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարություններից, ՀԿ- ներից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ԶԼՄ-ներից, Ճարտարապետների միությունից, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք:

Քննարկման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Երևանի Օրհուս կենտրոն` 55-13-64  հեռախոսահամարով:

Հ.Գ.  Մեջբերում «Հրազդան» մարզադաշտի տպավորությունների մատյանից, որտեղ իրենց գրառումներն են կատարել միջազգային կարգի մրցավարներ, մարզիչներ, արտերկրի հայտնի սպորտային կազմակերպությունների ղեկավարներ. «Առաջին անգամ եմ տեսնում այսպիսի եզակի կառույց. այն գերում է իր չափսերով, կոմպոզիցիայի գեղեցկությամբ, համալիրի բոլոր տարրերի տեղադրման հարմարությամբ և տեղանքի հետ ներդաշնակությամբ»: 

Երևանի Օրհուս կենտրոն

Մեկնաբանություններ (1)

EGISHE
ETE ARDAR EV AZNIV @NTRYTUNNER LINER HAYASTANUM,ERESATEX KUNENAIN MERJEL AGABABYANIN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter