HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՕԵԿ-ը դեմ է ընտրական օրենսգրքի 24-ժամյա քննարկմանը, իսկ ՀՀԿ-ն միաձայն ընդունելու է այս նախագիծը

Հոկտեմբերի 13-ին կառավարությունը ԱԺ-ին առաջարկեց հոկտեմբերի 17-ին գումարել արտահերթ նիստ՝ 16 օրենքի նախագծերի քննարկմամբ։

Մասնավորապես՝ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են ընտրական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ մի շարք օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր։ ԱԺ-ն նաև կվավերացնի երկու միջազգային պայմանագրեր։

Հեղինե Բիշարյանի այն դիտարկմանը, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը այն փատաթուղթը չէ, որ 24 ժամվա ընթացքում քննարկվի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հակադարձեց՝ նշելով, որ այն երկարատև քննարկումների արդյունքում ծնված նախագիծն է, որի նաև մասնակցել են ՕԵԿ խմբակցության պատգամավորները։ Սահակյանը նաև հավելեց, որ այսօր առավոտյան ՀՀԿ խմբակցությունը նիստ է գումարել՝ միաձայն ընդունելով այս նախագիծը։

ՕԵԿ-ական պատգամվոր Մհեր Շահգելդյանը Սահակյանի այս դիտարկմանը ի պատասխան նշեց, որ իրականության մեջ քննարկումներ, համապատասխան համաձայնագրի ստորագրություն եղել է, սակայն 24 ժամվա ընթացքում ընտրական օրենսգիրքը ներկայացնել առաջինից երկրորդ ընթերցման, կարծում է՝ աննպատակահարմար  է: «Հաշվի առնելով ՏԻՄ ընտրությունները, ինչպես նաև ընտրական փորձը, որը տեղի է ունեցավ Գյումրիում, Վանաձորում, մենք չենք գտնում ճիշտ՝ 24 ժամվա ռեժիմ, առաջինից երկրորդ ընթերցում ձևաչափը։ Հատկապես ընտրական օրենսգրքի հետ կապված։ Որովհետև սա հիմնարար փաստաթուղթ է և բերել ընդամենը 24 ժամվա ընթաքցում ներդնել, մենք կարծում ենք՝ ճիշտ չէ»,-ասաց պատգամավորը։

Շահհգելյանի այս մտահոգությանը Գալուստ Սահակյանը պարզաբանեց, որ այս փաստաթուղթը ոչ թե 24 ժամվա մեջ է ներդրվել, այլ երեք-չորս ամիս անընդհատ քննարկվել է։ ԱԺ նախագահը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ արտահերթ նիստ գումարելու որոշումը կառավարությունն է առաջարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter