HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

UWC-ի ուսանողը գլխավորում էRe-Apaga-ի՝ էլեկտրոնային թափոնների դեմ իրականացվողքարոզարշավը

Դիլիջանում այսօր մեկնարկեցUWC Dilijan College-ի ուսանող Սեդրիկ Զոլմիսի կողմից նախաձեռնված Էլեկտրոնային թափոնների վերամշակման առաջին քարոզարշավը: Re-Apaga բարեգործական հիմնադրամի նպատակն Հայաստանն աշխարհումկայուն զարգացողև էկոլոգիապես պատասխանատու երկրի օրինակ դարձնելն է, որին կձգտեն նաև այլ երկրները: Այդ նպատակին հասնել հնարավոր է էլեկտրոնային թափոններից ձերբազատման, հասարակության իրազեկման և երկրում դրանց ապամոնտաժման և վերամշակման կենտրոնի ստեղծման միջոցով: Սա դրական ազդեցություն կունենա տնտեսության զարգացման համար և նոր աշխատատեղեր կստեղծի:

Քարոզարշավին աջակցում են UWC Dilijan քոլեջը, Shirak Tours-ը, Դիլիջանի քաղաքապետարանը, ՀայաստանումԳերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը, Դիլիջանի համայնքային կենտրոնը, Solms Consulting-ը: Այն նոր հնարավորություններ  է ստեղծում Դիլիջանի ու շրջակայքի բնակիչների և UWC Dilijan-ի շատ ուսանողների համար: Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել են բարերար Վերոնիկա Զոնաբենդը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Վստահ ենք, որ այս բազմակողմ համագործակցությունը Հայաստանը էկոլոգիապես առավել կայուն երկիր դարձնելու ճանապարհին առաջին քայլը կդառնա, քանի որ մեր նպատակը թափոնների ամենավտանգավոր տեսակի՝ էլեկտրոնային թափոնների վերացումն է: Դրա հետ մեկտեղ՝ մենք ձգտում ենք աշխատատեղեր ստեղծել 21-րդ դարի նոր, էկոլոգիապես պատասխանատու Հայաստանում»,-նշում է, Re-Apaga-ի նախաձեռնող,UWC Dilijan քոլեջի երկրորդ կուրսի ուսանող Սեդրիկ Զոլմսը, ով այստեղ է եկել Գերմանիայից:

Earth911 նախագծի տվյալներով՝

  • ՄԱԿ-ն ամեն տարի հայտնում է 20-50 տոննա էլեկտրոնային թափոնների առկայության մասին:
  • Բջջային սարքավորումների քանակական աճը 5 անգամ գերազանցում է Երկրի բնակչության թվի աճին: Ավելի քան 7,2 միլիարդ սարքավորում է այժմ օգտագործվում, մինչդեռ Երկրի բնակչությունը չի հասնում այդ չափերին:
  • ՄԱԿ-ի համալսարանի ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ 2013-2017թթ. ընթացքում էլեկտրոնային թափոնները 33% աճ կարձանագրեն:

«Նորարական քարոզարշավը, որը գլխավորում են UWC Dilijan-ի ուսանողները, արտացոլում է UWC շարժման առաջարկած կրթության փիլիսոփայությունը, այն է՝ հանուն կայուն ապագայի  միավորել մադկանց և տարբեր ժողովուրդներին: Մեր ուսանողները բարձրաձայնում են Հայաստանում վտանգավոր էլէկտրոնային թափոնների գոյության մասին և նորարարական լուծում ենառաջարկում: Դա մեր կրթական մոտեցման արդյունքն է, որը ստացած տեսական գիտելիքների գործնականկիրառում է ենթադրում: Սա ողջ հայ հասարակության համար կարևոր նախագիծ է, և մենք պատրաստվում ենք հետագայում նույնպես աջակցել նման նախաձեռնություններին»,-ասում է UWC Dilijan քոլեջի հիմնադիր-գործընկեր և տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

Համաձայն Re-Apaga-ի Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի արդյունքների՝ որոշվեց նախագիծը նաև ներդնել Վանաձորում և Տավուշի մարզում, քանի որ հայ երիտասարդության շրջանում 21-րդ դարում երկրի բարգավաճման համար կայուն զարգացման և շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի կարևորության մասին իրազեկվածության պակաս է նկատվում: Որպես այս նախաձեռնության հավելում՝խորհուրդը նաև որոշեց Re-Apaga կորպուս ձևավորել, որը կազմված կլինի անմիջապես էլեկտրոնային թափոնների հավաքագրմամբ զբաղվող կամավորներից և կաջակցի Հայաստանում էլեկտրոնային թափոնների ապամոնտաժման ու վերամշակման առաջին կենտրոնի ստեղծմանը:

Ձգտելով բարձրացնել էլեկտրոնային թափոնների պատճառած վնասի մասին հայ հասարակության իրազեկումը և ներգրավել երիտասարդությանն այդ պայքարում՝ Re-Apaga-ն Դիլիջանի համայշնքային կենտրոնի աջակցությամբ էսսեների մրցույթ անցկացրեց 12-18 տարեկան այն պատանիների շրջանում, որոնք Հայաստանի ապագա առաջնորդներն են դառնալու: Այս մրցույթը թույլ տվեց կարծիքներ հավաքագրել այն մասին, թե ինչպես Հայաստանը կայուն զարգացող և էկոլոգիապես պատասխանատու երկրի օրինակ դարձնել և ինչպես վերամշակել էլէկտրոնային թափոնները: Մրցույթը նաև մասնակիցներից յուրաքանչյուրին իրեն նախագահի դերում պատկերացնելու և, այդպիսով, երկրի կայուն զարգացման ճանապարհն ուրվագծելու հնարավորություն տվեց:Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները էլեկտրոնային թափոնների վերամշակման և այդ խնդրի լուծմանը վերաբերող լավագույն մտքերի համար մրցանակներ կստանան:

Re-Apaga-ն մտադիր է տեղեկատվական տեսաշարեր ներկայացնել Դիլիջանում գործող ձեռնարկությունների աշխատակիցների, դպրոցների և լայն հասարակության համար: Բացի էլէկտրոնային թափոնների հավաքագրումից և պահպանումից՝նախագիծը կնպաստի պետական և մասնավոր սեկտորների համագործակցությանը, որի նպատակը էլեկտրոնային թափոնների համար տեղական պահեստների հատկացումը, իսկ հետագայում նաև թափոնները վերամշակող կենտրոնի ստեղծումն է, ինչը դրանց ապամոնտաժման և վերամշակման պատշաճ մակարդակ կապահովի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter