HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես է կառավարությունը պատկերացնում ներդրումային ծրագրերին աջակցումը

ՀՀ  կառավարության նոր ծրագիրը, որն այս պահին քննարկվում է Ազգային ժողովում, առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսում է ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացում և գործունեության արդյունավետության բարձրացում։

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ էլ պարզ կդառնա նաև՝ այս կառավարությունը կշարունակի իր աշխատանքը, թե ոչ։ Ինչպես նշել ենք նախորդ հոդվածում, կառավարության նոր ծրագրում փոփոխություններ նախատեսվում նաև եռամսյա և վեցամսյա ժամկետներում։ Այսինքն՝ մինչև ընտրությունները կառավարությունը պետք է հասցրած լինի իրագործել այդ ծրագրերը։

Իսկ ներդրումների վերաբերյալ ծրագրերը մեկ տարի ժամկետով են, այսինքն՝ եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը շարունակի աշխատանքը։

Ըստ կառավարության ծրագրի՝ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով նախատեսվում է պետության կողմից ներդրումային ֆոնդի ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով։

Կառավարությունը համարում է, որ գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում է անհրաժեշտ, որոնք 2017 թվականի արդյունքերով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում կբերեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման առնվազն 4 կետով։

Մյուս քայլը, որ նախատեսվում է, չաշխատող ակտիվների (այդ թվում նաև ֆինանսական հաստատություններում գրավադրված) վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրումն է։

Ծրագրվել է նաև որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգի մշակում։

Եվ հինգերերոդ քայլը՝ դժվար իրացվող պետական գույքի դեպքում գույքի օտարման մասնավորեցման ոլորտում «գույքի վաճառք» սկզբունքի փոխարեն «գործարար միավորի վաճառք» սկզբունքի կիրառում՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ներդրումային և սոցիալական պատասխանատվության բարձրացմանը։

Ըստ էության, կառավարության ծրագրած այս հինգ քայլերն էլ իրատեսական են թվում, բայց թե´ ներդրումների մասով ծրագրերը, թե´ այլ ոլորտներին վերաբերող ծրագրերը շղթայական բարեփոխումների կարիք ունեն։ Այսինքն՝ միայն այս ծրագրերով դժվար է պատկերացնել ներդրումային միջավայրի տեսանելի բարելավում, եթե տնտեսության մյուս հատվածներում բարեփոխումներ չլինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter