Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:
Կ. Կարապետյանը հոկտեմբերի 27-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, իսկ հոկտեմբերի 28-ին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել