HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվել է զինծառայող Գուրգեն Այվազյանը

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9):

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը միանում է կորստյան ծանր վշտին և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
Արդեն «սովորական» է դարձել,որ սահմանին ժամանակ առ ժամանակ այսքա՛ն հայ զինվոր է զոհվում՝ հակառակորդի կողմից: Հայաստանի ու հայկական բանակի ռուսավասալ ղեկավարները՝ ղզիկնե՛րի պես, ձևացնում են,որ սա իբր «այդքան էլ սարսափելի չէ», քանի որ «լայնածավալ պատերազմ չէ»: Երևի իրե՛նց երեխաները պիտի զոհվեն կամ իրե՛նց դղյակները պիտի ռմբակոծվեն,որ ՀՀ իշխանությունների համար սա «սարսափելի» ու «անընդունելի» դառնա ու սկսեն հակաքայլեր ձեռնարկել: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում:
Վարազ Սյունի
Ու՞մ է պետք ձեր ձևակա՛ն հարուցած «քրեական գործերը»: Մարդը մեռավ-գնաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter