HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է պայմանագրային զինծառայող. կատարվում է քննություն

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ 30.10.2016թ.՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը:

Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին Դ.Խալխալյանը մահացել է: Բժշկական նախնական հետազոտության համաձայն՝ արձանագրվել է որ զինծառայողի սիրտը կանգնեց:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դ.Խալխալյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter