HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ալեք Ենիգոմշյան .«Հույս դնել ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու նպատակի՞ն. դա անիրական է»

«Հիմնադիր խորհրդարան»-ի, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը կարծում է՝ Հայաստանը իշխանափոխության կարիք ունի, քանի որ այսօրվա իշխանությունը ամբողջապես դեմ է պետության և ժողովրդի շահերին, այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել իսկական, հայկական պետություն։

Ենիգոմշյանը նոր հանրապետության հիմնադրման ուրվագիծը տեսնում է «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա ծռեր» խմբավորման և «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի ներկայացուցիչների կողմից մշակված «Սասնա ծռեր» Ճանապարհային քարտեզում, որը ստորագրել են տասը անձիք. նրանցից առաջինը Ժիրայր Սեֆիլյանն է։

«Այս փաստաթուղթը կոչվում է նոր հարապետության հիմնադրման, քանի որ իշխանափոխությունով մենք մեր բոլոր խնդիրները չենք լուծի, եթե այն արմատական գործոնները, որոնք մեզ հասցրել են այս օրվան, բոլորս միասին, համատեղ ուժերով արմատապես չկարողանանք լուծել»,- նշում է Ենիգոմշյանը։

Ենգիմշյանը իրենց հիմնական նպատակ է համարում ապագաղութացման և ինքնիշխանության ապահովումը, Արցախի ներկա, սահմանադրական սահմաններով ՀՀ-ի հետ «դե յուրե» վերամիավորումը և կեսունակ պետության ստեղծումը։ Ասում է՝ եթե այս պայմանները չամբողջացվեն, սովորական իշխանափոխությունը էական փոփոխություն չի ունենա և Հայաստանը կկանգնի լուրջ սպառնալիքների առջև։

Իրենց առաջին նախապայման է համարում ժողովրդի վստահության իշխանության ձևավորումը, որից հետո պետք է իրականացվեն վերևը նշված երեք նպատակները։

Քաղաքական խորհուրդը նոր հանրապետության ստեղծման գործընթացը նախագծել է երկու փուլով. մինչ իշխանափոխության իրականացումը և դրանից հետո, որով պլանավորված է երկու տարվա տևողությամբ անցումային փուլ, որի ընթացքում այդ երեք նպատակերը պետք է իրականացվեն։ Ըստ «Հիմանդիր խորհրդարան»-ի անդամի` այդ երկու տարվա ավարտին նոր հանրապետության ստեղծման նախադրյալները իրականացված կլինեն, ժողովրդի վստահության քվեարկությանը կդրվի նոր սահմանադրությունը, կայանան նոր ընտրություններ։

Ենիգոմշյանի խոսքով՝ այդ երկու տարվա անցումային փուլը լինելու է կազմակերպչական ծավալումը և կայացումը, անհրաժեշտ կլինի շարժումը գաղափարական, կազամակերպչական, իրավապաշտանական ճյուղավորումներով ամրացնել։

Առաջին փուլի իրականացման համար Ենիգոմշյանը հստակ ժամկետ չի կարող նշել, քանի որ այն կախված է լինելու շարժման ծավալումից և մոբիլիզացիայից, կազմակերպչական աշխատանքների ծավալից, ժողովրդի ներգրավվումից։

Ենիգմշյանը իրենց  նպատակների իրականացման հիմնական միջոց է համարում քաղաքացիական անհազանդության բոլոր լեգիտիմ միջոցների կիրառումը, շեշտելով, որ միջազգային իրավական նորմ է, որ եթե իշխանությունները բռնտիրական են և բռնություն են իրականացնում իրենց քաղաքացիների դեմ, այդ դեպքում քաղաքացիները իրավունք ունեն նաև բռությամբ պատասխանել։

Ըստ նրա՝ այս շարժումը չպետք է միայն ներգրավի Հայաստանի բնակիչներին, այլև դրան պետք է մասնակցեն արտերկրի հայրենակիցներ։

«Վաղուց ապացուցված է, որ այս վարչախմբի օրոք ընտրություններ չկան. այդ ընտրությունները միշտ կեղծ են և առաջիկա ընտրությունն էլ կեղծ է լինելու։ Հետևաբար, հույս դնել ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու նպատակին` դա անիրական է և քաղաքացիների քվեով փոփոխություն իրականացնելը հնարավոր չէ. ժողովրդի, քաղաքացիների արդար, լեգիտիմ իրավունքն է ընդվզման ճանապարհով դրսևորել իրենց պայքարը և այդ ընդվզման ճանապարհով հասնել իրական փոփոխությունների, իշխանափոխոթյան»,- նշում է Ենիգոմշյանը։

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը հավելում է, որ այս այս ճանապարհային քարտեզը ուրվագծելու է այն ուղին, թե շարժումը ուր է գնալու, ազգային, ինքնիշխան պետություն ստեղծելու համար ինչ երաշխիքներ է ստեղծելու։ Նաև քաղաքացիներին հորդորում է հանդես գալ առաջարկություններով, քանի որ այդ ծրագիրը քարացած չէ և ենթակա է լրամշակման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter