HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ծառերը հատվել են շինության սեփականատիրոջ կողմից. քաղաքապետարանի պատասխանը

Երևանի Մազմանյան 1 հասցեում գտնվող շինության տարածքում երկու օր առաջ հատված ծառերը քաղաքապետարանի կողմից հաշվառված չեն եղել հատման համար: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Երևանի քաղաքապետարանը` մանրամասնելով, որ հատվել է 5 ծառ:

Հիշեցնենք, որ կիրակի` հոկտեմբերի 30-ին, Աջափնյակի բնակիչները հայտնել էին, որ Մազմանյան 1-ում գտնվող շինության տարածքում ծառեր են հատվել:

«Աշխատանքները կատարվել են շինության սեփականատիրոջ կողմից։ Հատված ծառերը գտնվել են սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքում»,- գրված է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գրության մեջ։

Ծառերի հատման վերաբերյալ ավելի վաղ պարզաբանում էր ուղարկել բնապահպանության նախարարությունը` հայտնելով, որ «հատված ծառերը ներառող տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Արարատ-լադա» ՓԲԸ-ին»:

«Արարատ-լադա»-ն մեկն է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող հայկական մի շարք ընկերություններից, որոնցում մինչև պատգամավորական մանդատը ստանձնելը գործադիր պաշտոններ է զբաղեցրել Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շախմուրադյանը: Նա «Արարատ-լադա»-ի գլխավոր տնօրենն է եղել 2009-2013թթ.: 

Մեկնաբանություններ (1)

Սեյրան
Այստեղից եզրակացություն .եթե ես շատ փող ունեմ և գնելով իմն եմ դարձնում /սեփականացնում եմ/ ,,Հաղթանակի,, զբոսայգին, կարող եմ հատել այնտեղ աճեցված բոլոր ծառերը: Ո~նց չեմ իմացել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter