HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարդան Արամյան. «Այսուհետ նույն ծառայությունները պետությունն է մատուցելու»

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով արագաչափերից, կարմիր գծերից և տեսահսկող սարքերից եկող ֆինանսական հոսքերը պետական բյուջե ուղղելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, հիշեցնում է, որ այժմ այդ գումարների մի մասը «գնում է» ոստիկանության արտաբյուջե, որից հետո «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի և «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ կնքվում են պայմանագրեր, որոնք էլ իրականացնում են ողջ համակարգի սպասարկումը։

«Մենք գնալու ենք  մեր կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացման. այն բոլոր գործառույթները, որը հնարավոր է, որ մենք մեր ուժերով իրականացնենք, պետությունը իր վրա վերցնի, այդ գործառույթները մենք կփորձենք իրականացնել։ Արդյունքնում՝ կլինի նա, որ այն միջոցները, որը տրամադրվում է մասնավորին, մի մասը գնում է համակարգի պահպանմանը և բարելավմանը, դա, իհարկե, կշարունակի գնալ, որովհետև այդ համակարգը պետք է պահպանել, այն մասը, որը գնում է որպես շահույթ, դա մեզ մոտ կդիտվի որպես խնայողություն»,- նշեց նախարարը։

Արամյանի խոսքով՝ այսուհետ այդ ընկերություններին տրամադրվող գումարներն իրենք են տնօրինելու և նույն ծառայությունները պետությունն է մատուցելու։ Սակայն շեշտում է, որ նախարարությունը պետք է աշխատի այդ ընկերությունների հետ, որպեսզի, հաշվի առնելով նրանց իրավունքները, գան վերջնական լուծման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter