HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Սահակ Պողոսյանը ներկայացնում է «Քո-Չարի» քաղաքը» նախագիծը

Այսօր «Գործածելով քաղաք» նախագծի շրջանակներում Հյուսիսային պողոտայում Սահակ Պողոսյանը ներկայացրեց  «Քո-Չարի» քաղաքը» նախագիծը: Արվեստագետին հետաքրքրել է Երեւանի վերջին տարիների քաղաքաշինական բումը, որի ամենահավաք ու ցայտուն օրինակը Հյուսիսային պողոտան է, որի որոշ նորակառույց շենքեր հետագայում կարող են նաեւ պատմամշակութային արժեքներ համարվել: Արվեստագետի կարծիքով «ակնհայտ կառուցողական որակը» կազմող իրական շերտն անհայտ է հասարակությանը: Ներկայացվող պատկերները զավեշտորեն արտացոլում են շենքերը շենքերով թաքցնելու, այսինքն` ակնհայտն ակնհայտով պատելու իրականությունը:
Այս գործողությունները Սահակ Պողոսյանը նմանեցրել է հայկական քոչարի պարին, երբ ուս-ուսի տված մի խումբ մարդիկ կատարում են շատ հստակ գործողություններ` ազգային մշակույթի անվան ներքո:
«Քաղաքաշինության անունից տեղի ունեցած բազմաթիվ անօրինականությունները հասարակությունից քողարկվում են վարագույր դարձած քաղաքով, որտեղ մարդիկ արդեն չեն կարող հասկանալ եւ սիրել միմյանց: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կառուցված Քո-Չարի քաղաքում «սեր» հասկացությունն իսպառ վերացել է, եւ հասարակությունն այլեւս չի սիրում այն քաղաքը, որտեղ ապրում է»,- ասում է Սահակ Պողոսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter