HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Անոնիմուսների երթ

Չորրորդ տարին աընդմեջ Երևանում նոյեմբերի հինգին տեղի է ունենում «Անոնիմուսների երթ»։ Այս տարի այն անվանվել էր «Ազատության և արժանապատվության երթ»՝ իր հիմնական նպատակը համարելով կոչ անել ազատ արձակել երկրում առկա քաղբանտարկյալներին։

Երթի կազմակերպիչ Շահեն Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս երթով ցանկանում է ցույց տալ, որ շարունակում է հոր սկսած՝ արժեքների հեղափոխության պայքարը, ով, նրա խոսքով, իր ողջ կյանքը նվիրել  է հեղափոխական գործունեությանը։ Ասում է՝  2013 թվականին տեսել է հոր (Շանթ Հարությունյանի) պայքարը, միացել նրան, ու թեև նա այժմ անազատության մեջ է, ինքն է շարունակում նրա գործունեությունը։

«Ես իմ հոր ժառանգն եմ, նրա պայքարի կրողը։ Ուզում եմ, որ ունենանք նորմալ երկիր, որտեղ քաղբանտարկյալներ չեն լինի։ Այս ցույցն էլ տարբերվում է իր խորհրդով։ Այս դիմակի մեջ մենք տեսնում ենք հավասարության, եղբայրության, ազատության, արժանապատվության, սիրո, հայրենիքի գաղափարախոսությունը։ Այս դիմակը կրելով՝ մենք հերթական անգամ բարձրաձայնում ենք այդ ամենի մասին»,-նշում է Շահեն Հարությունյանը։

Երթը ջահերով մեկնարկեց Ազատության հրապարակից, սակայն Մաշտոցի պողոտայում ոստիկանությունը, անվտանգությունից ելնելով, կրակմարիչներով հանգցրեց ջահերի կրակը։ Այնուհետ Շահենը կանգնեցրեց երթը, հայտնելով, որ իրեն հաղորդել են, որ երթի մասնակիցներից մեկը իր մոտ էլեկտրաշոկ ունի, և ոստիկանությանը կոչ արեց իրենց շարքերից դուրս բերել իր (ոստիկանության) «ագենտներին»։

«Ազատություն քաղբանտարկյալներին», «Ռեժիմի գլխին Շանթ», «Շանթ», «Ազատ, անկախ Հայաստան», «Սասնա ծռեր» վանկարկումներով երթը շարժվեց դեպի ազգային անվտանգության ծառայություն, որտեղ երթի մասնակիցներին ընդառաջ եկան մի քանի տասնյակ ոստիկաններ։ ԱԱԾ-ի դիմաց ցուցարարները հնչեցրեցին ծափողջյուններ, «հուհ»-եր, վանկարկեցին՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», այնուհետև այդպիսի կոչերով վերադարձան Ազատության հրապարակ։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter