HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զարուհի Փոստանջյան. «Հերիք է զբաղվել մուրացկանությամբ, այն էլ՝ 1000 դրամ մուրալ ժողովրդից»

ԱԺ-ն այս քառօրյա նիստին քննարկելու է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտքերի փոխանակման ժամանակ առաջինը կարծիք արտահայտեց ներկայացված օրինագծի վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ այս օրենքի նախագծով քաղաքացիների համար հարկային բեռն ավելանալու է։

«Հասկանալի է, որ այս հարկային բեռն ավելացվում է նախընտրական մի շրջանում, և այսօրվա ապօրինի գործող իշխանություններին անհրաժեշտ է լրացուցիչ բյուջե, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին։ Նա փորձելու է այսպիսի ապօրինի քայլով հավաքել այդ բյուջեն։ Միանշանակ է, որ այս քայլը հանրությունը չի ողջունում, դատապարտում է։ Հետևաբար, այս օրինագիծը պետք է չարժանանա ԱԺ-ի հավանությանը, և պետք է դեմ քվեարկենք այս նախագծին»,- նշում է Փոստանջյանը։

Պատգամավորն իր գործընկերներին կոչ է անում դեմ քվերակել՝  համերաշխություն ցուցաբերելով հանրության նկատմամբ, քանի որ նրանք չեն «կիսում» 1000 դրամ վճարելու գաղափարը։ Ասում է՝ հերիք է զբաղվել մուրացկանությամբ, այն էլ՝ 1000 դրամ մուրալ ժողովրդից։

Փոստանջյանի՝ «եթե անհրաժեշտություն կա համարել հիմնադրամ միջոցները..» դիտարկումը կիսատ մնաց, քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց պատգամավորի խոսափողը՝ հայտնելով, որ Փոստանջյանն առավել մանրամասն կարող է խոսել նախագծի քննարկման ժամանակ։ Սահակյանը նաև պատգամավորին առաջարկեց հետևյալը. «Այն խնդիրները, որ մտածում եք, որ ինչ որ մարդիկ են եղել, որ նրանց փողերը կարելի է հավաքել և բերել, այդ մարդկանց անուն-ազգանունները տարեք, նենց տեղ տվեք, բայց ոչ ազգային ժողովում։ Սա ամենակարևոր նախագիծն է։  Սրանով ամբողջ ժողովուրդը մեկ անգամ ցույց է տալիս իր միասնական գաղափարախոսությունը բանակի, զինված ուժերի նկատմամբ»,-ասում է Գալուստ Սահակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter