HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նիկոլ Փաշինյան. «Կապան քաղաքում ստեղծվել է տիպիկ «հանրապետական» իրավիճակ»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ լիագումար նիստին հայտնեց, որ Կապան քաղաքում ստեղծվել է «մաքուր կամ տիպիկ «հանրապետական» իրավիճակ», երբ քաղաքապետի ընտրություններից մեկ ամիս անց բարձրացվել է Շինարարներ թաղամասի տրանսպորտի սակագինը։ Հավելենք, որ դրա սակագինը նախկին 50 դրամից դարձել է 70 դրամ։

«Ինչու եմ ասում տիպիկ հանրապետական իրավիճակ, որովհետև մենք արդեն երկար ժամանակ է` ականատես ենք լինում, երբ ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, շարունակելով իշխանության մնալ, մեծ գնաճեր են ապահովում. ինչպես եղավ էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հետ»,-նշում է պատգամավորը։

Փաշինյանն այս հայտարարությամբ ցանկացավ ողջունել այն քաղաքացիներին, ովքեր բոյկոտում են Շինարարաներ թաղամասի տրանսպորտի սակագնի թանկացման որոշումը և շարունակում են նախկինի նման 50 դրամ վճարել։

Պատգամավորի դիտարկմամբ՝ եթե Կապանի քաղաքապետարանը կարողանա լիարժեք «կյանքի կոչել» թանկացման այդ որոշումը, դրան կհետևեն քաղաքի այլ թաղամասերի տրանսպորտային միջոցների սակագների բարձրացում ևս, ուստի կարծում է՝ քաղաքացիները պետք է հետևողական շարունակեն պայքարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter