HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ-ում տղամարդիկ միջինը 50%-ով ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք. ԱՎԾ (տեսանյութ)

Հայաստանում տղամարդիկ հիմնականում ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք. սա փաստում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ 2015 թվականի տարեկան տվյալներով՝ Հայաստանում տղամարդկանց միջին աշխատավարձը կազմել է 203 657 դրամ, իսկ կանանցը՝ 135 492։ Այսինքն՝ տղամարդիկ միջինը  50%-ով ավելի բարձր են վարձատրվել, քան կանայք։

Տարբերությունը մեծ է հատկապես տնտեսության չորս ոլորտներում (ըստ ոլորտների` աշխատավարձի շեմերը տարբեր են)։ Տղամարդիկ բոլոր ոլորտներում էլ, որոնք ներկայացնում է  ԱՎԾ-ն, ավելի բարձր են վարձատրվում։

լուսանկարը` bbc.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter