HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11 հոգանոց ընտանիքը ապրում է «Սեւանա լճի տակ»

Անի Գեւորգյան

Արմավիրի Քարակերտ գյուղի Շիրազի փողոցի 42 շենքի տասներկու բնակարաններից տասն այժմ դատարկ է: Շենքում միայն երկու ընտանիք է ապրում:

Տասնմեկ հոգուց բաղկացած ընտանիքի մայրը՝ Գայանե Տոնոյանը, պատմում է, որ ամեն քամուց կամ անձրեւից հետո շենքի պատերը խոնավանում են ու կամաց-կամաց պոկվում: «Առաստաղը ամբողջությամբ թրջվում է, քարեր են թափվում, խոնավությունից անընդհատ բոլորիս մոտ առողջական խնդիրներ են առաջանում: Մենք ապրում ենք Սեւանա լճի տակ»,- ասում է նա:

Շենքը վթարային է, բայց մարդիկ շարունակում են ապրել այդտեղ:

Գայանե Տոնոյանը պատմում է, որ տանը առկա խոնավությունից իր հարսներից մեկը թոքաբորբով էր հիվանդացել. «Հազիվ բուժեցինք, բայց հիմա հղիէ, հիվանդությունը նորից սկսելէ»: 

Տան առաստաղը Տոնոյաններն ամրացնում են հնարավոր բոլոր միջոցներով:

Սենյակներից մեկում անձրեւի ժամանակ ջրից պաշտպանվելու համար գործի են անցնում անգամ փայտյա տախտակները:

Տոնոյանների թոռները եւս պարբերաբար առողջական խնդիրներ են ունենում:

Վերջերս գյուղապետարանն ամրացրել է շենքի տանիքը, սակայն դրանից եռահարկ շենքի առաջին հարկում գտնվող բնակարանում «տեղումները» չեն դադարել:

Գայանե Տոնոյան. «Մի օր կարող է քնենք ու պատերը մեզ վրա քանդվեն»:

«Անհարմար ենք զգում ինչ-որ մի տեղ դիմել: Էսպես էլ ապրում ենք»:

Ընտանիքի միակ աշխատողը հայրնէ՝ Յուրի Տոնոյանը:

Նա ազատամարիկ է. «Ապրիլին գնացի զինկոմ, որ գնամ պատերազմ, ասեցին՝ գնա տուն, տարիքդ չի, առողջություն էլ չունես: Բայց էս պայմաններում ի՞նչ առողջություն»:

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Հարգելի Անի, չէր խանգարի մի երկու տողով ներկայացվեր թե ինչպես են նրանք այդպիսի ողբալի վիճակում հայտնվել: Չե որ դրա համար ինչ որ մարդիկ մեղավոր պիտի լինեն? Նկարները հուզիչ են, սակայն այդքանով դժվար թե մի բան փոխվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter