HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը նվազել է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերը գնալով թուլանում են։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին այն կազմել է ընդամենը 0.4%, մինչդեռ տարվա ընթացքում հասել էր 6%-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Իսկ հունվար-հոկտեմբերին գրանցված ցուցանիշն ամենացածրն է այս տարվա ընթացքում։ Հունվար-սեպտեմբերին այն 1.6%  էր կազմել, հունվար-օգոստոսին՝  2.4%:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Հունվար-հոկտեմբերին ՏԱՑ-ի 0.4% աճն ապահովվել է արդյունաբերության և ծառայությունների ոլորտում գրանցված աճի շնորհիվ։

Մասնավորապես, այս տարվա հունվար-հոկտեմբերին 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.5%-ով՝ կազմելով 1.15 տրլն դրամ։

Իսկ ծառայությունների ծավալն աճել է 7.7%-ով ու կազմել 1 տրլն դրամ։

ՏԱՑ-ի հաշվարկման հիմքում եղած մյուս երեք ոլորտների ցուցանիշներն անկում են ապրել։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.3%-ով (757 մլրդ դրամ), շինարարության ծավալը՝ 9.8%-ով (276 մլրդ դրամ), իսկ ներքին առևտրաշրջանառության ծավալը՝ 0.1%-ով (1.7 տրլն դրամ)։

Նշենք, որ միայն հոկտեմբերին 2015-ի նույն ամսվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը  7.8%-ով նվազել է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter