HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գազի սակագինը կնվազի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ կայացած նիստում հաստատեց գազի սակագնի նվազեցման որոշման նախագիծը։

Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան՝մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար, սահմանվելու է 100 000 դրամ, 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139 000 դրամ։

«Հունվարի մեկից ավարտվում է Վրաստանի տարածքով գազի տարանցման վրացական գազատրանսպորտային ընկերության և ռուսական «Գազէքսպորտ» ընկերության միջև կնքված տարանցման պայմանագիրը, որտեղ ֆիքսված էր 10% հասկացությունը։ Ներկայումս փորձում ենք չվճարել այդ 10%-ը, այլ ավելի պակաս»,-ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Թադևոսյանի խոսքով՝ այս գործընթացների վերաբերյալ բանակցությունները չեն ավարտվել և վերջնական որոշում դեռևս չկա։

Վարչության նախագահ-գլխավոր տնօրենը շեշտեց, որ ընկերության ղեկավարությունը մշտապես ձգտել է հնարավորինս խրախուսել գազասպառման աճին և կարծում է՝ գազի սակագնի նվազումը ընկերության համար կապահովի լրացուցիչ հասույթներ, քանի որ սպառողները, օգտվելով գազի սակագնի նվազեցումից, կավելացնեն գազասպառման ծավալները։

Թադևոսյանը պնդում է, որ այս նվազեցումը, նվազեցրած գումարների չհավաքագրումը հետագայում սպառողների վրա «որպես ծանրաբեռնվածություն չեն ընկնելու»։

Ընկերության վարչության նախագահը չի թաքցնում, որ գազի սակագնի նվազեցումը նաև կառավարության նախաձեռնությունն էր, որին  «ԳազպրոմԱրմենիա» ընկերությունը ընդառաջ է «գնացել»։ Սակայն շեշտում է, որ սա նաև ընկերության որոշման հետ է համընկել, որը և՛ կառավարության, և՛ ժողովրդի և թե՛ «ԳազպրոմԱրմենիա»-ի շահերից է բխում։

Գազի սակագնի նվազեցում նաև արձանագրվելու է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար, մասնավորապես՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար սահմանվելու է 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում՝ 139 000 դրամ (հազար խմ իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում՝ 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ)։

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը հազար խմ բնական գազի համար սահմանվելու է 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Իսկ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝  139000 դրամ/հազար խմ։ Բացի այդ, ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող  սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter