HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մարուքյանը՝ ՄԻՊ-ի օրենքի մասին. «Լավ կլինի, որ կիսատ լուծումներ չունենանք»

Անկախ պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը, ԱԺ-ի քննարկմանը ներկայացրած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի վերաբերյալ երեք հարց-նկատառում ունի։ Առաջինն այն մասին է, որ համաձայն օրենքի 6-րդ հոդվածի՝ պաշտպանը անձեռնմխելի անձ է և ԱԺ-ում հայտնած կարծիքի, քվեարկությունների համար չի կարող պատասխանատվության ենթարկվել։ Պատգամավորը ճշգրտում է, որ պաշտպանը ԱԺ-ի քվերակություններին չի մասնակցում, սա պատգամավորի հետ կապված դրույթ է, որն ընդգրկվել է այս օրենքում, և որ այն պետք է դուրս գա։

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորի այս դիտարկմանն արձագանքելով, նշում է, որ նրանք ևս նկատել են այս վրիպակը և ԱԺ երկրորդ ընթերցման ժամանակ այն անպայման կփոխվի, այսինքն՝ դուրս կգա «քվեարկություն» բառը։

Հաջորդիվ, ընդգծելով օրենքի փոփոխության 10-րդ հոդվածը, Մարուքյանը մեկնաբանում է, որ նշված է, որ պաշտպանին փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ չտրամադրած պաշտոնատար անձը ենթակա է կարգապահական պատասխանատվության։ Պատգամավորի խոսքով՝ միջազգային փորձը տալիս է այդ պատասխանատվության հարցը, և այս պարագայում վարչական պատասխանատվություն պետք է նախատեսել։ Ըստ Մարուքյանի՝ հնարավոր է, որ պաշտոնատար անձի այդ գործողության պատճառով մարդու իրավունքների կոպիտ խախտումներ տեղի ունեցած լինեն, և այս պարագայում կարգապահական պատասխանատվությունը շատ «թույլ» է սահմանված։

Հովհաննիսյանը հայտնեց, որ նախարարությունը ևս սպասում է միջազգային փորձագետների կարծիքին, բացի այդ, մեկ-երկու օրերի ընթացքում կստանան Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, քանի որ այնտեղ ևս քննարկվելու է այդ հարցը՝ պաշտոնատար անձը պետք է ենթարկվի վարչական, թե՞ կարգապահական պատասխանատվության, և արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանը պետք է հնարավորություն ունենա առաջարկել պատասխանատվության տեսակի ընտրությունը։ Տեղակալի փոխանցմամբ՝ այս հոդվածը ենթակա է փոփոխության, քանի որ դրանում դեռևս հստակ չէ կարգապահական, թե վարչական պատասխանատվություն պետք է ընտրվի։ Երկրորդ ընթերցմանը ևս այս հարցում արդեն վերջնական մոտեցում կցուցաբերվի։

Մարուքյանի հաջորդ առաջարկը միջազգային փորձի վրա է հիմնված, որով պատգամավորը, մեջբերելով օրենքի այն դրույթը, որ պաշտպանը կարող է պետական կամ ՏԻՄ իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար անձին, պնդում է, որ թույլտրված խախտման դեպքում պաշտպանը կարող է առաջարկել, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկել, այսինքն՝ պաշտպանին պետք է տրվի, օրինակ, պաշտոնատար անձին աշխատանքից ազատելու հնարավորությունը։

«Քանի որ մենք սահմանադրական օրենք ենք ընդունելու և պաշտպանի ինստիտուտը, ըստ էության, ավելի ենք ամրացնելու և հզորացնելու, լավ կլինի, որ կիսատ լուծումներ չունենանք։ Քանի որ նաև նախկին օրենքով կարգապահական մասը կար։ Եթե այստեղ թողնենք կարգապահական պատասխանատվության հարցը այն իրավիճակում, որ իրականում կարող է պաշտոնատար անձինք որևէ պատասխանատվության չենթարկվեն, քանի որ պետական մարմինը կարող է ասել, որ խորհրդատվական բնույթի առաջարկ է, մենք այդպես չենք կարծում»,- ասաց Է. Մարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter