HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատրա՞ստ ենք լսելու

Վահան Բուռնազեան 

Ռեժիսոր Գագիկ Ղազարեն իր նոր «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի միջոցով հայ հասարակությանը յուրահատուկ առաջարկություն է անում, այն է՝ սկսել նորից։ 

Սովորաբար բոլոր հասարակություններին առաջարկում են նույն բանավեճերը. մեղքերի շարան, ընտրություն ազատական կամ պահպանողական կապիտալիզմի միջև, մշակույթային պատերազմ, քավության նոխազ կամ զինված հակամարտություն` շեղելու մեր ուշադրությունը էլիտաների կոռումպացված լինելու փաստից։ Ղազարեն հրաժարվում է առաջնորդվել ԼԳԲՏ անձանց մասին հնացած ու կարծրացած կաղապարներով։ Փոխարենը նա հեղափոխական մի բան է անում՝ առաջարկում լսել նրանց։ 

Արդյո՞ք մենք երբևէ լսում ենք միմյանց։ Ամենամեծ տրամաբանական սխալներից է հավատալը, որ մարդիկ մտածում և ընկալում են աշխարհը մեզ նման։ Մեզանից փոքր-ինչ տարբեր ցանկացած բան բացառելը՝ սխալ համարելով մարդկանց ներքին բնությունը, նույնպես մոլորություն է։ Բոլոր անհատները տարբեր են, և այդ տարբերությունները միավորելը թույլ է տալիս կառուցել տոկուն հասարակություն․ այս գործընթացը կոչվում է համակեցություն։ ԼԳԲՏ անձինք գոյություն ունեն և Հայաստանում և սփյուռքում և «Լսիր ինձ» ֆիլմը մարտահրավեր է նետում ձեզ՝ լսել նրանց, լսել նրանց պայքարի ճանապարհի ու հույսերի մասին, լսելու այն, ինչ իշխանական էլիտաները ձեզ երբեք չեն մատուցի՝ ներքին ճշմարտությունը։ 

«Լսիր ինձ» ֆիլմը նախադրյալներ է ստեղծում ԼԳԲՏ անձանց մասին նոր պատկերացումներ կազմելու․ միայն թե կարողանանք լսել և տեսնել մեր սեփական ընկալումներից անդին։ Ղազարեի վավերագրական ֆիլմից հետո հուսով եմ տեսնել մեկ այլ վավերագրական ֆիլմ մեր իսկ մեջ եղած կոռուպցիայի մասին․ արդյո՞ք բավարար քաջություն կունենանք այդ մասին պատմելու և լսելու։ 

Մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ։

«Լսիր ինձ» ֆիլմի հաջորդ ցուցադրումը տեղի կունենա դեկտեմբերի 2ին, ժամը 19։00-ին, «Հոդված 3» ակումբում, Թումանյան 26ա հասցեով։  

Անգլերենից թարգհմանեց Սամսոն Մարտիրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter