HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանը ցավակցել է Տեմերին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Հանրապետության նախագահը Բրազիլիայի համար այս դժվարին պահին վշտակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն: Միաժամանակ փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, ըստ ՀՀ նխագահի, արդեն իսկ առաջ նայելու ուժ է պարգևում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter