HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստի հետագայում ևս շարունակաբար զարգացնելու և նոր խթան հաղորդելու հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter