HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի հատուկ քննչական ծառայության տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Զրուցակիցները, ըստ հաղորդագրության, քննարկել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը:

Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը և Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրենն ընդգծել են միջգերատեսչական փոխգործակցության, ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Խոսելով արդեն շուրջ 20 տարվա պատմություն ունեցող Լիտվայի հատուկ քննչական ծառայության և Հայաստանի հատուկ քննչական ծառայության միջև ձևավորվող համագործակցության ու փորձի փոխանակման կարևորության մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ համագործակցությունն զգալիորեն կնպաստի երկու կառույցների առջև դրված խնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիայի, հովանավորչության և այլ հանցագործությունների դեմ պայքարում փոխադարձ իրավական աջակցությանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը:

Սաուլիուս Ուրբանավիչիուսը գոհունակությամբ է խոսել իր այցի շրջանակներում հայ գործընկերների հետ ունեցած հանդիպումների և քննարկումների մասին՝ ընդգծելով, որ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը Լիտվայի առաջնահերթությունների շարքում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter