HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորությամբ:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության և տարբեր ոլորտներում բազմաթիվ արդյունավետ ծրագրերի իրականացման կապակցությամբ:

Անդրադառնալով կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման վերաբերյալ և կարևորել այդ գործընթացներում ԱԶԲ հնարավոր ներգրավումը: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Շեյն Ռոզենթալը, ըստ հաղորդագրության, բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ԱԶԲ-ն ճկուն է իր ծրագրերում ու պատրաստ է ոչ միայն շարունակել աջակցությունը համատեղ նախաձեռնություններին, այլև ուսումնասիրել առկա կարիքները և օժանդակել ՀՀ կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնավոր հատվածին աջակցության ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը կարևորել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հիման վրա ծրագրերի նախաձեռնումը, որոնք կխթանեն բիզնեսի զարգացումը և հանձնարարել պատասխանատուներին՝ ԱԶԲ հետ մանրամասն քննարկել հետագա անելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter