HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի  հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ստեփանակերտի օդանավակայանում Ս. Սարգսյանին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ:

Ս. Սարգսյանի այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂՀ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Ս.Սարգսյանը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողների: Այնուհետև ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական համագործակցության շրջանակում ՊԲ շտաբում անցկացվել է խորհրդակցություն` բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Պաշտպանության բանակի հրամանատարը երկու երկրների նախագահներին է ներկայացրել վերջին ամիսներին առաջնագծում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բանակը սպառազինությամբ և նոր տեխնոլոգիաներով համալրմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter