HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը կլինեն փակ

77 կողմ, 2 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենսդիր մարմինը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գնումների մասին» օրենքի նախագիծը։ 

Մինչ հարցի քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտենց, որ օրենքների նախագծերի արագ քննարկման արդյունքում լիարժեք չեն կարողանում ծանոթանալ օրինագծերին և ԱԺ-ին խնդրեց ճշգրտել մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, թե այս օրենքի համաձայն ԱԺ նախագահի, վարչապետի և երկրի նախագահի վարչական ծախսերը դառնում են պետական գաղտնիք և այլևս չեն լինելու թափանցիկ։ Ասում է՝ եթե սխալ են հասկացել, որևէ մեկը թող ճշգրտի, քանի որ դրանից է կախված իրենց քվերակությունը։

Մանուկյանի այս դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց. «Ճիշտն ասած, ես դրանից որևէ տեղեկություններ չունեմ։ Այսօր թերթում եմ կարդացել և նման բան, կարծում եմ, Ազգային ժողովի համար չկա ու չկա»։

Սահակյանի այս հայտարարությունը Ազգային ժողովի պատգամավորներից ոմանց մոտ ծիծաղ «առաջացրեց», իսկ Մանուկյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդրում է՝ ճշգրտեն տեղեկատվությունը։

Պատգամավոր Վարդան Այվազյանը պարզաբանեց, որ խոսքը արարողակարգի գնումների մասին է, որը իրականացվում է փակ, այդ պատճառով միայն դրանք են գաղտնի կատարվելու։ «Ուրմեն եթե մամուլին հավատում եք, հավատացեք նաև օրենքներին»,- Այվազյանը հորդորեց Արամ Մանուկյանին։

Սահակյանը հավելեց, որ իր կարծիքով այդ հանգամանքը  ճիշտ է, և եթե հետագայում «բան լինի», նա տեղյակ կպահի, քանի որ դրանում որևէ խնդիր չի տեսնում։

Լրացում։ Առավել ուշ կայացած քվերակության արդյունքում նույն օրինագիծը երրորդ ընթերցմամբ և արդեն ամբողջությամբ ընդունվեց 77 կողմ, 0 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter