HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրամիությունը 25, 2 մլն եվրո է ներդնում Հայաստանում

2016թ դեկտեմբերի 16-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով Գլխավոր տնօրեն Քրիստիան Դենիելսոնն ու Հայաստանի Հանրապետության Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ստորագրեցին երկու ֆինանսական համաձայնագրեր՝ միտված Հայաստանի աշխատանքային շուկայի  արդյունավետության բարձրացմանն ու Հայաստանում  ֆինանսների կառավարման համակարգի հզորացման աջակցությանը:

Եվրոպական միության նոր՝ «Բարձր որակավորում հանուն ավելի լավ աշխատանքի» ծրագիրը, որի բյուջեն կազմում է  15.2 մլն եվրո նպատակ ունի բարձրացնել Հայաստանի աշխատանքի շուկայի արդյունավետությունը՝ կատարելագործելով  աշխատուժի աշխատանքով ապահովման համակարգը և հատկապես կարևորելով  զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում: Մասնագիտական կողմնորոշման ազգային համակարգի ներդրման, կարիերայի կենտրոնների վերազինման և ցկյանս ուսումնառության պայմանների բարելավման շնորհիվ՝ այս նոր նախաձեռնությունը կնպաստի աշխատանք փնտրողնների մասնագիտական որակավորումների զարգացմանն ու նրանց զբաղվածության  ապահովմանը: Ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործել հանրային և մասնավոր հատվածի պահանջարկով պայմանավորված՝ աշխատուժի մատակարարման մեխանիզմները՝ տվյալների հավաքագրման և կիրառման ավելի արդյունավետ համակարգի ներդրման շնորհիվ:

 

Եվրոպական միության Հայաստանի պատվիրակության Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժինը տեղեկացնում է Նախաձեռնության հատուկ նպատակն է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) Գյուղատնտեսական քոլեջների շրջանավարտների համար ստեղծել աշխատատեղեր և ապահովել մասնագիտական որակավորման հեռանկարներ՝ ազգային վարպետային ուսուցման՝ աշկերտության  համակարգերի մշակման և Գյուղատնտեսական ՄԿՈՒ կենտրոնների վերազինման միջոցով:

 

Միաժամանակ Եվրոպական միությունը ստորագրում է Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների աջակցության նոր ծրագիր, որի բյուջեն կազմում է 10 մլն եվրո, և որը միտված է՝ միջազգային չափանիշներին և առաջավոր փորձին համահունչ՝ բարձրացնելու պետական ծախսերի հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը:  

 

Ծրագիրը կնպաստի բյուջեի պլանավորման և ծախսերի կատարման թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործընթացների կատարելագործման միջոցով: Եվ, կապահովի ավելի մասնակցային բյուջետավորման գործընթացներ քաղաքացիական հասարակության և ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությամբ:

 

Ընդհանուր տեղեկություններ

Վերջին տասնամյակում գրանցվել է Հայաստանի տնտեսության աճ: Այդուհանդերձ  երկիրը ենթարկվում է տնտեսությունը թուլացնող արտաքին գոծոնների ազդեցությանը: Այդ տեսանկյունից՝ Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի զարգացմանն ուղղված ջանքերին, որոնց նպատակն է զբաղվածության հնարավորությունների ամրապնդման միջոցով երկրում կրթել և զարգացնել մադկային կապիտալը, կատարելագործել սոցիալական ապահովման պայմաններն ու հզորացնել պետական վարչարարության և կառավարման համակարգերը:

Ֆինանսավորումը տրամադրվում է  Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ համագործակցության ֆինանսավորման հիմնական՝  «Եվրոպական հարևանության գործիքի» միջոցներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter